Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լրագրողներից մեկն «անկեղծ զայրույթով» գրում է, որ քաղաքական գործիչներն են մոխրի տակից հանում ու վերակենդանացնում Մարտի 1-ի գլխավոր մարդասպանին՝ նրան քննադատելով։ Այսինքն թե՝ բանի տեղ մի դրեք, կմոռացվի կգնա։
Սա ասում է մի ԶԼՄ-ի լրագրող, որտեղ այնպիսի հոգեցունց վերնագրերով տեքստեր են երկնում այս ամբաստանյալի մասին (և սրանց նման «անհայտ» աղբյուրներից սնվող զանազան այլ կայքեր ետ չեն մնում սրանցից), որ աշխարհից անտեղյակ շատերը կարող են կարծել՝ էս արարածը Հայաստանը դրախտ էր դարձրել, Մարտի 1-ին էլ սա «անթրաշ» է եղել ու ոչ մի բանից տեղյակ չի։
Ուզածն ահա թե ինչ է. դե իրենք իրենց մասնագիտական «սուրբ և անկաշառ» պարտքը կկատարեն՝ ամբաստանյալին կգովազդեն առանց գլխացավանքի, իսկ հասարակությունն ու քաղաքական գործիչները թող ձենները կտրեն, որ հանկարծ ամբաստանյալը չվերակենդանանա։
Խելացի է, չէ՞։ Խելքի տոպրակ է, ես կասեի։
Կամ էլ… եսիմ ինչի տոպրակ է։»
|
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.