Լինում է նաև, երբ խորթ մայրն ավելի հարազատ է դառնում և ավելի լավ է քեզ հասկանում քան սեփական մայրդ․․․

Ես ունեի մի ընկերուհի, որի հետ հետ միասին էինք սովորել: Նրա անունը Տատյանա է: Նրա մայրն ու հայրը ա-մուսնալուծվել են, երբ նա հինգ տարեկան էր: Աղջիկն ապրում էր մոր հետ, բայց շփման մեջ էր նաև հոր հետ: Հայրն այդ ժամանակ արդեն ապրում էր իր երկրորդ կնոջ հետ:Սկզբում Տանիայի և Ռիտայի (հոր կինը) հարա-բերություններն այնքան էլ լավ չէին: Այնուհետև նրանք աստիճանաբար ընկերացան: Երբ Տանիան 12 տարե-կան էր, հայրն ամուսնացավ Ռիտայի հետ:

Նրանք  հարսանիքին  հրավիրեցին նաև Տանիային , իսկ նա մեծ ուրախությամբ մասնակցեց : Ի դեպ, Տանյայի մայրը շատ բացասական էր արձագանքում նրանց շփմանը, բայց Տատյանան ավելի ու ավելի հաճախ է այցելում հորը: Խորթ մայրը նրան ընդունում էր սեփական երեխայի պես։ Աղջիկը շատ էր փոխվել, նա սկսել էր ուրիշ աչ-քերով նայել իր մորը, իրենց տանը և նույնիսկ եկավ մի ժամանակահատված, որ Տանյան ինձ ասաց, որ հիմա է հասկանում, թե ինչու է հայրը հեռացել իր մորից։

Ես շատ էի զարմացել, ասում էի նրան, որ չասի նման բաներ և որ պետք չի այդքան դաժան լինել, վերջիվերջո դա նրա մայրն էր։ Մենք որոշ Ժամանակ չէինք շփվում, քանի որ նա նեղացել էր ինձանից, հետո այնպես ստաց-վեց, որ մենք սկսեցինք ապրել տարբեր քաղաքներում, մի քանի ամիս անց ճակատագիրը մեզ նորից կապեց, և նա ինձ հրավիրեց իրենց տուն ։

Մենք այդ ժամանակ 25 տարեկան էինք , նա դեռ ապրում էր իր մայրիկի հետ, բայց ուներ մտադրություններ տե-ղափոխվել իր ընկերոջ բնակարան։Մենք նստել էինք խոհանոցում, Տանյան թխվացքաբլիթներ էր պատրաստել և մենք միասին համտեսում էինք, այն շատ համեղ էր ստացվել։

-Որտեղից ես սովորել այսքան համեղ ուտեստներ պատրաստելը,- հարցրեցի ես Տանիային։

-Այս ամենն ինձ Ռիտան՝ հայրիկիս կինն է սովորեցրել։

Նա ասաց, որ միշտ այցելում է հորը և խորթ մայրիկին, որ նա իրեն շատ բաներում է օգնում։ Նա ընդանրապես չի նեղանում իր մայրիկից, բայց նրանց հարաբերությունները չի կարելի մտերիմ համարել։ Իսկ հիմա, երբ նա ցանկանում է տեղափոխվել իր ընկերոջ մոտ, որպեսզի ստեղծի իր անձնական կյանքը, մայրն իրեն աջակցելու փոխարեն սկանդալներ է սարքում։

Մի խոսքով այս պատմությունն այն մասին է, որ խորթ մայրը Տանիայի նկատմամբ ավելի ջերմ էր և նրան ավելի լավ էր հասկանում, քան իր սեփական մայրը։Իսկ ի՜նչ եք կարծում Դուք, ո՜վ է մեղավոր այս իրավիճակում․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS