Մուգ բծերը, որոնք հանկարծ հայտնվոմ են պատերի կամ առաստաղի վրա, անվնաս փոշի կամ սարդոստայն չեն: Դրանք սև բորբոսի հատուկ տեսակ են:
Այդ սնկի սպորները շնչուղիներով ներթափանցում են մարդու օրգանիզմ, որտեղ աճում են և առաջացնում ծանր ալերգիկ ռեակցիաներ, պնևմանիա, ասթմա, նույնիսկ կանդիդոզ:
Առավել հաճախ սև բորբոս առաջանում է խոնավ տեղերում: Զուգարանում դրա ակտիվ զարգացման համար բոլոր պայմանները կան:Արևի լույսի բացակայության,վատ օդափոխության,բարձր խոնավության պայմաններում սունկը շատ արագ է աճում:
Սնկի դեմ պայքարել հնարավորէ ևպետք է:Պետք է հիշել,որ մեթոդը,որն առաջարկում ենք ստորև արդյունավետ է միայն, եթե վարակը սկզբնական փուլում է:
Բորբոսի առանձին մասնիկները կարելի է տեղայնացնելև վերացնել:Եթե բորբոսը տարածված է ամբողջ պատով, պետք է արմատական միջոցների դիմել, որոնցից է գաջը փոխելը:
Բորբոսի հետ ցանկացած շփում վնասակար է առողջության համար: Նախքան վարակված մասերի մշակումը սկսելը՝ պաշտպանիչ ակնոց, շնչադիմակ, ձեռնոցներ հագիր, գլխիդ գլխաշոր կապիր:
Ջրածնի պերօքսիդըհակասնկային,հակավիրուսային և հակաբակտերիալ միջոցէ,ավանդական սպիտակեցուցիչների հրաշալի այլընտրանք է համարվում: Այն անվտանգ է, քանի որ թունավոր նյութեր չի պարունակում:
Բորբոսը վերացնելու համար վերցրու ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթ: Այն լցրու ցողացիրի մեջ և ցանիր բորբոսով ծածկված հատվածին: Բորբոսը մակերևույթից մաքրիր սպունգով: Ավելի լավ է՝ սպունգը դրանից հետո թափել:
Մշակված մասը լվա ջրով և նորից միջոցը ցանիր: Թող չորանա: Այս պրոցեդուրայից հետո բորբոսը կվերանա, նորից չի առաջանա: