Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը խնդրում է հնարավորինս շատ տարածել այս հայտարարությունը

Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել․

«Ուշադրություն

Ինքնաշեն, տնային պայմաններում, ոչ համապատասխան ստանդարտներով և ոչ համապատասխան պայմաններում պատրաստվող դիմակների վերաբերյալ։

Բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, անհրաժեշտ է համապատասխանեն արտադրական համապատասխան չափորոշիչներին, հատկապես մանրէազերծման ապահովման հարցում։

Ուստի հորդորում և խորհուրդ ենք տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակների, որոնք համապատասխանում են առողջապահական չափորոշիչներին։ Կիրառելով կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները, դրանով կարող եք վնասել ինքերդ Ձեզ և նպաստել վարակի տարածմանը։

Պաշտպանվենք գրագետ և հաղթահարենք պանդեմիան ՄԻԱՍԻՆ»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS