Քթի վիրահատության ժամանակ 18 տարեկան աղջիկ է մահացել. Մանրամասներ

Ռուսթավի քաղաքի կենտրոնական հիվանդանոցում (Թբիլիսիից 36 կմ հեռավորության վրա) ողբերգական դեպք է գրանցվել: 18-ամյա աղջիկը մահացել է անեսթեզիայից հետո՝ քթի միջնապատի վիրահատությանը նախապատրաստվելու ժամանակ:

Աղջկա հարազատները պնդում են, որ ցավազրկողը ներարկելուց առաջ աղջկա ձեռքին թեստ են անցկացրել, ինչից հետո նրա ձեռքի մաշկը կարմրել է, սակայն դա չի անհանգստացրել բժիշկներին: Հարազատները մեղադրել են բժիշկներին և հայտարարել, որ նրա մոտ սրտի կանգ է գրանցվել ցավազրկողի ներարկումից հետո:

Աղջկա ընկերն ասում է, որ ընկերուհին հիվանդանոց էր գնացել ուրախ, կատակել էր բուժանձնակազմի հետ, թե արդյոք ողջ կմնա վիրահատությունից հետո, ի պատասխան՝ վստահեցրել էին, որ վիրահատությունը բարդ չէ:

Ինչպես ինքն է ասում, երբ հիվանդանոցում հիվանդներից մեկի սրտի կանգի մասին լուրը տարածվեց, նա ենթադրել անգամ չէր կարող, թե դա կարող է լինել իր հարսնացուն: Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
GOOD LOOKING NEWS