Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի ըեղափոխեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Ինչն է պատահել նրան ինչն է պատճառը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանը։

Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ ։ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի՝ նշելով, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող։ Այն հարցին, թե արդյո՞ք վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին հայտնի է դարձել երկրորդ հետազոտությունից հետո, Խուդոյանը նշեց. «Հավանաբար։ Վստահ չեմ, բայց կարծես թե ՝ այո»։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը նորմալ է։ «Առանձնապես ոչ մի լուրջ բան չկա։ Գիտենք, որ կարճ ժամանակ անց նա դուրս կգրվի և կվերադառնա իր բնականոն կյանքին»,֊ասաց Ալումյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ արդեն տեղափոխվել էր «Իզմիրլյան»
բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու նպատակով։

Աղբյուր` Փաստինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
GOOD LOOKING NEWS