Հաճախ է պատահում,որ լվացքի մեքենան սկսում է ուժեղ դղրդալ, ցնցվել՝ հատկապես հագուստը քամելու ժա-մանակ։ Եթե վստահ եք, որ այն ճիշտ է տեղադրված, ուրեմն կարդացեք, թե ինչը կարող է դառնալ նման խնդրի պատճառ։
Չափից շատ եք իրեր լցրել
Որպես կանոն, թմբուկի մաքսիմալ ծանրաբեռնման լիմիտը նշված է լինում լվացքի մեքենայի փաստաթղթերի մեջ։ Գնելիս մենք հետաքրքվում ենք, թե քանի կիլոգրամ է կարելի մեջը լցնել, սակայն հետո հաճախ մոռանում ենք թիվը։Հիշեք, որ լիմիտը չի կարելի գերազանցել, մի փորձեք որքան հնարավոր է շատ հագուստ խցկել թմ-բուկի մեջ։Որպեսզի ամեն անգամ չկշռեք հագուստը, ուշադրություն դարձրեք, որ լցված լինի թմբուկի 2/3 մասը։ Բացառություն են կազմում բրդե իրերը, որոնց լվանալու դեպքում պետք է լցնել թմբուկի 1/3 մասը, քանի որ լվա-նալիս դրանք շատ են ծանրանում։
Իրերը լցրել եք մի ամբողջական գնդով
Այդ դեպքում կարող է առաջանալ դիսբալանս, իրերը ուղղակի կխփվեն պատեպատ։ Լվացքի մեքենան միացնե-լուց առաջ իրերը պետք է տեսակավորել ըստ չափերի ու կոկիկ դասավորել։ Իհարկե, դա չի նշանակում, որ պի-տի դասավորեք՝ ինչպես դարակի մեջ, բայց իրերը չպետք է խճճված լինեն։ Սկզբում դրեք մեծ իրերը՝ սրբիչներ, սավաններ, և միայն հետո թեթևները՝ շապիկներ կամ մայկաներ։
Լվանում եք միայն մի հատ մեծ իր
Ուժեղ վիրբրացիա կարող է առաջանալ այն պատճառով, որ թմբուկի մեջ դրել եք ընդամենը 1 հատ մեծ իր, օրի-նակ բարձ կամ ծածկոց։ Որպեսզի խուսափեք վիբրացիայից, պետք է հավասարակշռություն ստեղծել։ Լվանալ ոչ թե մի բարձ, այլ երկու, կամ ծակոցին ավելացնել մի սրբիչ։
Միաժամանակ լվանում եք շատ խոշոր ու շատ մանր իրերը
Չարժե անկողնային պարագաների հետ միասին լվանալ գուլպաներ։ Դա կհանգեցնի լվացքի մեքենայի մեջ դիս-բալանսի։
Ներքնազգեստն ու զուգագուլպաները չեք դնում հատուկ պարկիկի մեջ
Մանր իրերը կարող են խցանում առաջացնել, իսկ զուգագուլպան՝ պատռվելով, կխճճվի մյուս իրերի հետ, ինչն էլ իրերի անհավասար բաշխում կառաջացնի։ Որպես հետևանք կլինի մեքենայի ուժեղ դղրդոց ու ցնցումներ։