Համացանցի օգտատերերը ակտիվ քննարկում են ծավալել արքայազն Հարիի արտաքին տեսքի վերաբերյալ՝ գրում է Daily Mail-ը: Վերջերս արքայազնը ներկա է եղել իր մանկության ընկերոջ՝ Չարլզ վան Սթրաունբենզի հարսանիքին:
Բանն այն է, որ լրագրողների աչքից չի վրիպել նրա՝ ծակ ներբանով կոշիկը: Մինչդեռ նրա կինը՝ Մեգան Մարքլը, 400 եվրո արժողությամբ շրջազգեստով է եղել:
Լրագրողները հաճախ են քննադատում Մեգանին թանկարժեք հագուստ գնելու համար: Երկու ամսում Սասեքսի դքսուհին 200 հազար դոլար է ծախսել իր հագուկապի վրա:
Բրիտանացիները վրդովված են, քանի որ թագավորական ընտանիքի ծախսերը կատարվում են Բրիտանիայի հասարակ քաղաքացիների վճարած հարկերի շնորհիվ: