Երեկ բենզալցակայանի մոտ մի տատիկի տեսա, ով կանգնած էր խանութում և կարկանդակ էր ուտում, սակայն միևնույն ժամանակ շարունակում էր նայել թխվածքներով սառնարանին: Ես հարցրեցի, թե որ թխվածքն է ամե-նահամեղը, իսկ ինքն էլ ամաչելով պատասխանեց, որ չգիտի, քանի որ երբեք չի գնել դրանցից:
Երբ ես ասացի,որ ուզում եմ նրան հյուրասիրել, տատիկը կարմրեց…սակայն 1 րոպե մտածելուց հետո, պատաս-խանեց, որ, հավանաբար, ամենահամեղը՝ շոկոլադե թխվածքն է կամ էկլերը:Ես, բնականաբար, երկուսից էլ գը-նեցի, վերցրեցի նաև թեյ և հյուրասիրեցի տատիկին:
Միայն տեսնեիք, թե որքան ուրախ էր նա, որքան շնորհակալ…Ավելի ուշ հասկացա, որ պետք էր էլի որևէ բան գնել նրա համար, սակայն ամեն ինչ արագ եղավ,էմոցիաներս այդ պահին շատ էին:Ոչ մի հերոսություն չեմ տես-նում արածիս մեջ, պարզապես կիսվում եմ այս պատմությամբ, որպիսի սկսեմ բարության ալիք: ՉԷ որ այդ օրը ես լուրջ վնասներ չկրեցի, բայց օգնեցի մի խեղճ տատիկի: Կցանկանայի, որ այս ամենը լիներ շարունակական: