Լևոն Մնացականյանը՝ վարչապետի ու նախարարի որդիների ծառայության մասին

«Վարչապետի և Պաշտպանության նախարարի զավակները ծառայում են մեզ մոտ, երկուսն էլ ֆիզիկապես պատրաստված են»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«Ծառայում են այնպիսի զորամասում, որը նաև խնդիր է կատարելու առաջնագծում, բայց դա չենք բարձրաձայնում: Ինչքանո՞վ է նպատակահարմար, որ բոլորն իմանան, որովհետև կարող ա անտեղի տվյալ ուղղությունը լարվածության տակ մտցնեն: Չեմ կարծում, որ պետք է այդքան անդրադառնալ նրանց ծառայության հարցին»,- հավելել է նախարարը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS