Յուրաքանչյուր մարդ յուրօրինակ պատկերացում ունի գեղեցկության մասին: Գեղեցիկ թե տգեղ, գեր թե նիհար, բոլորը պետք է հարգալից վերաբերմունքի արժանանան: Ցավոք, երբեմն վաճառասրահներում կարելի է հանդի-պել կոպտության և անտակտության դրսևորումների:Կինը մտավ հագուստի խանութ և զննելով տեսականին չըգտավ իրեն անհրաժեշտ չափսի հագուստ: Նա խնդրեց աշխատակցուհուն օգնել իրեն: Աշխատակցուհին ոտ-քից գլուխ նայեց կնոջը և ասաց, որ իրենց խանութում հագուստ է վաճառվում միայն նրբագեղ կանանց համար, իսկ գեր կանանց համար ոչ մի հարմար բան չկա:
Եվ քմծիծաղ տալով առաջարկեց կնոջը գնալ մոտակա շուկան, միգուցե այնտեղ մի սավան գտնի իր «մսագուն-դը» ծածկելու համար: Կինը քաղաքավարի խնդրեց նման տոնով չխոսել, սակայն ամբարտավան վաճառողու-հին, ասաց. «Եթե ինչ որ բան դուր չի գալիս, կարող եք լքել տարածքը»:Կինը խիստ զայրացած խնդրեց կանչել ղեկավարին, իսկ վաճառողուհին շարունակեց կոպտել նրան, ասելով, որ ղեկավարը ամեն պատահածի հետ լեզու չի թրջում:
-Ես այստեղ եմ, — հանկարծ լսվեց տնօրենի ձայնը, — ես լսում էի ձեր զրույցը, — և դառնալով աշխատակցու-հուն ասաց․
Վաճառողուհին նրան ասաց, որ «այդպիսի կանանց համար» հագուստ չունեն, իրենց խանութից օգտվում են միայն նրբագեղ կանայք, իսկ այ, թե ինչ արեց տնօրեն …
-Պարզվում է, որ մոտակա շուկայում աշխատողուհու պահանջ կա, կարծում եմ այդ առաջարկը կհետաքրքրի, որովհետև այս խանութը այլևս ձեր ծառայությունների կարիքը չունի, այս խանութում հագուստ վաճառվում է բոլոր կանանց համար, բայց աշխատել այստեղ կարող են միայն բարեկիրթ և քաղաքավարի աշխատակիցներ, դուք ազատված եք աշխատանքից:
Իսկ կնոջը նա առաջարկեց խանութ գալ մեկ –երկու օրից, քանի որ խանութի տեսականին համալրվելու էր նաև մեծ չափսի հագուստներով: