Խանութի աշխատողները փողոցում կանգնած մուրացկան երեխային կանչեցին խանութ, որպեսզի տաքանա. Հաջորդ օրը նա մի այնպիսի բան արեց, որ բոլորը չկարողացան զսպել արցունքները…

Դեպքը եղել է վերջերս, աշնանային սառը երեկո էր: Մեր խանութն աշխատում է մինչև ուշ գիշեր, բայց այդ ժամերին քիչ են հաճախորդները, այնպես որ կարող ենք ուղղակի նայել պատուհանից և հանգիստ զրուցել:Այդ օր շատ ցուրտ էր, ներսում միացրել էինք օդափոխիչը, որ տաքանանք: Հանկարծ դրսում նկատեցինք 7-8 տարեկան մի տղայի:

Ակնհայտ էր, որ երեխան մուրացկան է, նա անցորդներից գումար էր խնդրում: Իսկ հետո տեսանք, որ…տղան ցրտից դողում է: Սիրտս կտոր-կտոր եղավ այդ տեսարանից:Ես վազեցի դուրս, բռնեցի երեխայի ձեռքից և ներս բերեցի:

Մյուս աշխատողները ուտելիք և տաք թեյ բերեցին: Երեխային փաթաթեցի իմ բաճկոնով: Խեղճը երջանկությունից արտասվում էր…Այդ օրը նա մնաց մեզ հետ՝ մինչև խանութի փակվելը: Նա ասաց, որ գնալու տեղ ունի: Նաև պատմեց, որ մայրը մահացել է, իսկ հայրը՝ հարբեցող է: Տղան և իր երկու քույրերն ապրում են ծեր տատիկի հետ:Միմյանց հրաժեշտ տվեցինք և գնացինք տուն:

Հաջորդ օրը եկավ այդ նույն տղան, բայց երբ իմացանք նրա գալու նպատակը, քիչ էր մնում արտասվեինք…երեխան բերել էր երկու բուլկի, արևածաղկի սերմեր և տանը պատրաստած հյութ: Նա այդ ամենը տվեց մեզ և ասաց.

Սա այն ամենն է, ինչով կարող եմ ձեզ շնորհակալություն հայտնել:

Թե ինչպես այդ ժամանակ զսպեցի արցունքներս, չգիտեմ….Կոկորդիս մեջ մի բան կար, որ այդ պահին կարծես խեղդում էր…Իզուր չեն ասում, որ նա, ով քիչ ունի, ավելի շատ է տալիս…Այդպես էլ կա:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS