Խանութի տիրոջ աղջիկը մահանում է իր հարսանիքից մեկ օր առաջ.

Մեքսիկայի Չիուաուա քաղաքում հարսանեկան զգեստների խանութ կա, որն աշխարհին հայտնի է որես «Պասկուլիտայի տուն»։ Այս շենքը հռչակվել է իր ցուցափեղկի մի մանեկենով, որի հետ բազում լեգենդներ են կապված։

Bestinfo.am-ն այսօր կփորձի պատմել այդ լեգենդներից մեկը։ Արդեն ավելի քան 90 տարի է, ինչ զբոսաշրջիկները միայն հանուն այս ցուցափեղկը դիտելու են ժամանում այս քաղաք։ Մանեկենն այս խանութի ցուցափեղկում հայտնվել է 1930 թվականի մարտի  25-ին։

Մանեկենուհին, գրեթե ոչ մի բանով չի տարբերվում աշխարհի քաղաքների հազարավոր մանեկեններից և սոսկ մի առանձնահատկություն ունի․ շատ նման է այս խանութի առաջին սեփականատեր Պասկուալե Էսպարցայի դստերը (խանութի առաջին տիրոջ դստեր անունն արդեն վաղոց մոռացվել է, և մանեկենին սկսել են անվանել տիրոջ անունով)։ Բանն այն է, որ Պասկուալեի դուստրը հարսանիքից մեկ օր առաջ զոհվել է թունավոր սարդի խայթոցից։

Լեգենդի համաձայն, դստեր մահվանից ինն օր անց խանութի տերը՝ Պասկուալե Էսպարցան, ցուցափեղկում տեղադրում է դստերը շատ նմանվող մի մանեկեն, բայց արի ու տես, որ քաղաքի բնակիչները, ցուցափեղկում տեսնելով այդ, ենթադրում են, որ վշտից խելագարված Պասկսուալեն զմռսել է դստեր մարմինն ու տեղադրել ցուցափեղկում, որ սիրելի աղջիկը միշտ իր կողքին լինի։

Հակառակ խանութի տիրոջ՝ այդ անհեթեթությունը բնակիչների գլխից հանելու բոլոր ջանքերին (դա պլաստիկից սարքված սովորական մանեկեն է), բնակիչները մնում են անդրդվելի, և ասեկոսեն տարածվում է աշխարհով մեկ։ Նույնիսկ խանութի ներկայիս աշխատողները խոստովանում են, որ ցուցափեղկի կողքով անցնելիս նրանց ձեռքները միշտ քրտնում են։ Մանեկենին հագցնում են երկու շաբաթը մեկ՝ հաստ վարագույրի հետևում։

Նրանք, ում հաջողվել է տեսնել մանեկենին առանց հագուստի, պնդում են, որ նրա ոտքերին կարելի է տեսնել երակների հանգուցավոր (վարիկոզային) լայնացման հետքեր։ Ինչ վերաբերում է հարսանյաց զգեստների ներկայիս տիրոջը՝ Մարիո Գոնսալեսին, նա ամենևին մտադիր  չէ  հրաժեշտ տալ մանեկենին կամ ինչ-որ ձևով փորձել հերքել մանակենի շուրջ առ այսօր ծավալվող ասեկոսեները։ Ինչու պիտի այդ ասեկոսեն հերքի կամ մանեկենը փոխի, եթե Պասկուալիտայի շնորհիվ ինքը խոշոր եկամուտ է  ապահովում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://bestinfo.am/archives/9999

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS