Խանութում դրամարկղի մոտ կանգնած էի հերթում․ Հանկարծ նկատեցի, որ դիմացիս կանգնած կինը իմ ապ-րանքները դնում է իր տոպրակի մեջ․․․
Երեկ ուշ երեկոյան տուն էի վերադառնում աշխատանքից, երբ հիշեցի, որ տան համար բավականին շատ բան է պետք. և տնտեսական ապրանքներ, և սնունդ: Մտա մոտակա սուպերմարկետը: Ի զարմանս ինձ, բավականին շատ մարդ կար:Վերցրեցի սայլակը և սկսեցի արագ-արագ վերցնել անհրաժեշտ ամեն ինչ:
Մոտեցա դրամարկղին և սկսեցի դատարկել սայլակը: Մինչև գանձապահը անցկացնում էր ապրանքներս և դը-նում մի կողմ, ես շարունակում էի հանել սայլակից մնացած գնումներս:Եվ հանկարծ տեսնում եմ, որ ինձանից առաջ կանգնած կինը դնում է իր տոպրակի մեջ նույն ապրանքները, ինչ որ ես էի վերցրել: Նույն մայոնեզը, թխ-վածքաբլիթները, հյութը:
Դե մտածում եմ, որ ակցիա էր, երևի բոլորն էլ գնում են:Շարունակում եմ հանել սայլակիս ապրանքները, երբ տեսնում եմ, որ կինը շարունակում է իր տոպրակի մեջ լցնել…իմ գնումները: Դրանում համոզվեցի, երբ տեսա, որ իմ սիրելի կոնֆետը հայտնվեց նրա տոպրակի մեջ:Դա ինձ շատ բարկացրեց: Մի՞թե կարելի է այդքան անա-մոթ լինել: Ես որոշեցի չլռել և շատ բարկացած բարձր ձայնով ասացի.
—Տիկին, ի՞նչ եք անում: Դա իմ ապրանքն է, ինչու՞ եք անամոթաբար վերցնում: Դուք լրիվ կորցրե՞լ եք ձեր խիղճը:
Կինը նայեց ինձ և մի կերպ զսպելով ծիծաղը՝ պատասխանեց.
—Ընկեր ջան, ձեր ապրանքը ոչ մի տեղ չի կորի: Ես այս խանութի ադմինիստրատորն եմ, օգնում եմ գանձապա-հին, որ հերթը արագ առաջ գնա: Օգնում եմ նաև ձեզ, իսկ դուք այստեղ կանգնած գոռգոռում եք:Իմ հետևում հերթի մեջ բոլոր կանգնածները սկսեցին բարձր ծիծաղել: Ես այնքան ամաչեցի: Արագ վերցրեցի տոպրակներս և հեռացա խանութից: Որոշել եմ այլևս չմտնել այդ սուպերմարկետ, չնայած ոչ մի վատ բան չեմ արել, միևնույնն է, ինձ անհարմար եմ զգում: