Ցավոք, շատ դեպքերում տարեցների կյանքը այնքան էլ լավ չի դասավորվում: Նրանց լքում են այն մարդիկ, ում համար իրենք ժամանակին պատրաստ էին ամեն ինչի:Մի կին կա, անունը Մարիա: Նստած էր տանը, երբ անսպասելի վերադարձավ հարսը ու ասաց.
-Հավաքիր իրերդ, ինչն առաջին անհրաժեշտության է, մի տեղ պիտի գնանք:
-Ու՞ր ենք գնում:
Բայց պատասխան չհնչեց:Երբ կյանքից վաղաժամ հեռացավ Մարիայի որդին, նա սկսեց իրեն անպետք զգալ: Որդու բուժման համար գումար ունենալու համար վաճառել էր բնակարանը, տեղափոխվել հարսի տուն, որը նրան ծնողներն էին նվիրել ու որտեղ էլ ժամանակին բնակվում էր որդու ընտանիքը:
Բայց ոչ մի գումար, ոչ մի դեղեր ու բուժումներ չփրկեցին նրա միակ որդու կյանքը:Այդ ժամանակվանից Մարի-ան մնաց հարսի տանը, էլ գնալու տեղ չուներ: Բայց չէ որ ինքը հասկանում էր, որ վաղ թե ուշ պիտի հեռանա այստեղից:
-Հիմա որ գնանք, էլի կկարողանա՞մ տեսնել Մարիամիկիս, -հուսահատված հարցրեց Մարիան:
-Իհարկե,-հարսը զարմացած էր նրա հարցից:
Ամբողջ ճանապարհին Մարիան անհանգսիտ էր,տեղը չէր գտնում:Մի քանի իրերով տոպրակը սեղմել էր դոշին ու անդադար աղոթում էր, որ միայն թե ծերանոց չգնան: Կես ժամ անց նրանք հասան Երևանին կից գտնվող փոքր գյուղ: Հարսը բռնեց սկեսուրի ձեռքից, օգնեց իջնել մեքենայից: Ի զարմանս նրա, ոչ թե ծերանոց էր, այլ փոքր սեփական տուն:Պարզվեց, որ հարսը իր հանգուցյալ ամուսնու ծննդյան օրը որոշել էր սկեսուրին մի փոքր ուրախացնել:
-Ես վաճառել եմ մեր բնակարանը, սա գնել եմ քեզ համար: Ամուսինս հաճախ էր ասում, որ ուզում է քեզ այսպի-սի տուն նվիրել, որ միշտ երազել ես դրա մասին: Բայց նա չհասցրեց… հիմա ես եմ անում իր փոխարեն: Մարիա-միկը 2 ամսից կամուսնանա, ինձ համար էլ 1-սենյականոց բնակարան եմ գնել, մեծ տունն ինչի՞ս է պետք: Խոս-տանում եմ՝ քեզ հաճախ այցելել, մի մտածիր, քեզ չեմ մոռանա:
Ես հո տեսնում եմ, որ իմ ներկայությամբ քեզ ազատ չես զգում… Խաղաղ ապրիր…