Ամերիկահայ բժիշկ Գագիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նյարդային համակարգը քայքայված, խաթարված ողնաշարով հիվանդներ, մոտ 50 մարդ բուժվել և շարունակում են իրենց սեանսները իմ մոտ, մարդիկ, որոնք որոշել են հայրենիքի նկատմամբ իրենց պարտավորությունները կատարել ու մեծ ներդրումներ անել Հայաստանում, բայց բոլորը ենթարկվել են սարսափելի բռնությունների՝ կորցնելով միլիոնավոր դոլլարներ…
Հիվանդներից մեկը պատմում է, որ Թուրքիայով կարողացել է 40 վագոն պարեն ուղարկել, որը փոքրիկ Հայաստանում կորել է, դիմելով տարբեր ղեկավարների, հասել ԼՏՊ-ի մոտ, խոստացել են գտնել, հետո հյուրանոցում ատրճանակը ճակատին պահելով տարել են նաև մյուս ունեցածը, հետո «բարի» մարդիկ օգնել են փախնել Հնդկաստան՝ մնացած փողերին տեր կանգնելու, բայց այստեղ նույնպես թալանի է ենթարկվել, հետո հուսահատ մտել է մի քանդած տուն, որ կախվի: Մի շուն այդ պահին հարձակվել է ու խափանել մեռնելու ծրագիրը: Հիմա, այդ նույն մարդիկ ԱՄՆ-ում նորից հարստացել են, լավ ապրելակերպ ունեն, բայց Հայաստանը նրանց համար դժոխքի պես տեղ է:
Մոտ հիսուն տարբեր մարդկանց ճակատագիր՝ դաժան պատմություններով, որոնք ճնշում են ինձ, նյարդացնում, ու մտածում եմ, թե որտեղի՞ց իմ երկրում այսքան գող ու ավազակ, որոնք միահյուսված կրիմինալ ղեկավարության հետ կեղեքել, սպանել ու թալանել են անողոքաբար: Հիմա, արդեն բռնության ենթարկված այս մարդկանցից շատերը տարիքով են, բայց Նիկոլը իր հեղափոխությամբ լույս է սփռել նրանց հոգիներում…
Խեղճ Նիկոլ, այդ զազրելի ու չար միջավայրում, ոնց ես դուրս գալու այս ամենի տակից»: