Մեկնաբան Համլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արմեն Աշոտյանն այսօր հայտարարել է, թե տեղեկություններ ունի, որ ՀՀԿ որոշ պատգամավորների վրա ճնշումներ են եղել։ Անուններ չի տվել։ Հաշվի առնելով Արմեն Աշոտյանի՝ նախկինում հայտնած տեղեկությունների
ստահոդ բնույթը, կարելի է սա ևս այդ կարգին դասել։
Հիշենք, որ Արմեն Աշոտյանն օրերս երկու բացահայտ սուտ տեղեկություն էր տարածել։ 1․ Իբր հոկտեմբերի 2-ի երեկոյան ԱԺ-ի մոտ ցուցարարները մեքենաների ապակիներ են կոտրել։ 2․ Իբր քաշել են ՀՅԴ պատգամավորուհու։ Երկու տեղեկությունն էլ պաշտոնապես հերքվեց։
Արմեն Աշոտյանը քաղաքական բնույթի կեղծ հայտարարություններ անելուն զուգահեռ ակնհայտորեն անցել է կենցաղային ստախոսության ու բամբասանքի ժանրին։ Խեղճ տղու վիճակը հեչ վիճակ չէ»։
|