Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանի որդին՝ Կառլեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, Ձեր ցավը տանեմ: Թե՛ ես, թե իմ ընտանիքը, հավատացեք, ուր ասես, ում ասես դիմել ենք, խնդրել ենք:Մենք իշխանություն չենք, ոչ Հայաստանում, ո՛չ Արցախում, Պաշտպանության ու մշակույթի նախարար չենք, որ կարողանանք Սպարապետի արձանը տեղափոխել, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում էլ համաձայն էինք պայթեցնել:
Ասեմ ավելին, նույնիսկ առանց տեղափոխելու խնդրել եմ պայթեցնել, բայց ոչ ոք ականջալուր չեղավ ու ոչ ոք չօգնեց:Ժողովուրդ ջան, ինչո՞ւ է ձեզ թվում, որ չենք մտածել, բայց պիտի Հայաստանի ու Արցախի իշխանութ-յունները օգնեին: Ի՞նչ անենք, իրենք հանձնելուց գիտեին,գոնե հանձնելուց պիտի տրաքացնեին կամ պայմա-նավորվեին և նախօրոք տեղափոխեին, նոր հանձնեին:
Եթե ուրիշ ձև գիտեք, ասեք, օգնեք տեղափոխենք: Ես ամեն ինչի պատրաստ եմ, նույնիսկ Շուշին հանձնելուց առաջ եմ ասել, որ եթե զգաք, որ էդ ազերիները մտնում են Շուշի՝ տրաքացրեք արձանը, որ մեր հերոսը, Ար-ցախն ազատագրած մեր Սպարապետը բազմաթիվ հայ քաջորդիների հետ չմնա ազերիների ձեռքում:
Ժողովուրդ ջան, խոսքերով չէ, որ պետք է արտահայտվեմ, թե ինչ ցավ է կուտակված մեջս, թե՛ Սպարապետի, թե՛ մեր հերոս ու առյուծ տղերքի ազատագրած Արցախի ամեն մի թիզ հողի համար կենաց ու մահու պայքար տված բազմաթիվ հերոսների շիրիմներ նույնպես մնացին թշնամուն:Խոնարհվում եմ 90-ական թվականների, Ապրիլյան ու այս պատերազմներում իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած բոլոր նահատակվածների շիրիմ-ների առաջ:
Ազատագրված Արցախը հանձնած ստահակները պատժվելու են ինչպես երկրային, այնպես էլ երկնային կյանքում»: