Խոհանոցային սրբիչները ես տարիներ շարունակ լվանում եմ միայն այս եղանակով, և դրանք այնպես են շողշողում, ասես երբեք օգտագործված չեն եղել

Այսօր լվացող ու մաքրող միջոցների պակաս չի զգացվում, վաճառակետերը ողողված են տարատեսակ միջոցներով, օրական գովազդվում են տարբեր միջոցեր, սակայն շատ հաճախ դրանք գոհացուցիչ արդյունք չեն տալիս: Օրինակ, խոհանոցային սրբիչները միշտ չէ, որ լվանալուց հետո լավ մաքրվում են:

Դեռևս խորհրդային շրջանում, խոհանոցային սրբիչները լվանալու համար կիրառվում էր հետևյալ
միջոցը:

  • 5 լիտր ջրին ավելացնել
  • 1 ճաշի գալ բուսայուղ (Բուսայուղից պետք չէ վախենալ, ան հանդիսանում է հիանալի լուծիչ, և հենց դրա առկայության շնորհիվ էլ հեռացվում են հետքերը):
  • 1 ճաշի գդալ սպիատկեցնող միջոց
  • 0,5 բաժակ լվացք փոշի

Կամ կարելի է վերցնել հետևյալ չափաքանակներով

  • 2 ճաշի գդալ սպիտակեցնող միջոց
  • 2 ճաշի գդալ բուսայուղ
  • 2 բաժակ լվացքի փոշի:
  1. Ջուրը լցնել կաթսայի մեջ և դնել կրակին, հենց եռա կրակն անջատել և ավելացնել բաղարիչները:
  2. Այնուհետև նախապես սառը ջրում թրջած սրբիչները դնել տաք ջրի մեջ, ծածկել կափարիչով և թողել մինչև սառչի:
  3. Այնուհետև սրբիչները լվանալ լվացքի մեքենայով սովորականի պես:
  4. Կարելի է սրբիչները թողնել այդ ջրի մեջ ողջ գիշեր և առավոտյան լվանալ սովորականի պես:
  5. Գունավոր սրբիչների դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել թթվածնային սպիտակեցնող միջոց, այլ ոչ թե քլորային: Այն կօգնի պահպանել գույները:
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS