Խոյը Կենդանակերպի ամենաուժեղ նշանն է, սակայն նրան երբեմն ճիշտ չեն հասկանում և շատ
իզուր: Նրանք միակն են իրենց տեսակի մեջ:
Շատերը Խոյերի կարգապահությունը ձանձրալի են համարում: Խոյը սիրում է ամեն ինչ անել
կոնկրետ պահին կոնկրետ կերպով: Կա՞ արդյոք դրանում վատ բան: Նրանք գիտեն ինչ և երբ անել և ինչ նպատակով:
Խոյերի բոլոր ընկերները գիտեն, որ նրանց վստահված գաղտնիքը նրանք իրենց հետ գերեզման
կտանեն: Կա՞ ավելի բարձր արժեք քան հավատարմությունը: Խոյերը նպատակասլաց են, չնայած, որ շատերը նրանց համառ են համարում, իսկ ինչպես կարելի է հասնել նպատակին, եթե ոչ նպատակասլցությամբ:
Խոյերը խնամքով են նվեր ընտրում, դա պայմանավորված է նրանով, որ նրանք որևէ բան նվիրում են ուրախություն պարգևելու համար:
Խոյերը կարողանում են հիանալի կերպով հաղթահարել հիասթափությունը: Դա նրանց հաջողվում է հզոր կամքի շնորհիվ: Նրանք շատ հուզական են ու զգացմունքային, միայն նրանք կարող են այդպես սիրել:
Խոյերը շատ զգայուն են արտաքին աշխարհի ու իրենց շրջապատի մարդկանց նկատմամբ, նրանք սիրում են մարդկանց:
Նրանք լավատես են և իրենց լավատեսությամբ վարակում են իրենց շրջապատի մարդկանց: