«Խոսքս ուղղում եմ եվրոլպիրշ պաշտոնյաներին». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խոսքս ուղղում եմ եվրոլպիրշ պաշտոնյաներին, որոնք անհանգստություն են արտահայտել Հայաստանում վերջերս տիրող իրադրության վերաբերյալ: Դուք 20 տարի շարունակ աջակցել եք մարդասպաններին, ընտրակեղծարարներին, մարդու իրավունքները ոտնահարողներին, կոռուպցիոն բուրգ կառուցողներին և այլն: Իսկ այսօր, երբ ողջ հայ ժողովուրդը պայքարում է դրանց հակահեղափոխական բաստիոնը վերջնականապես տապալելու համար, դուք հանդես եք գալիս Հայաստանում օրինականությունը պահպանելու կոչո՞վ: Այսինքն հավասարության նշա՞ն եք դնում իրենց իրավունքները պաշտպանողների և իշխանությունը բռնազավթած հանցագործների միջև: Ձեր այդպիսի խորհուրդների կարիքը մեր ժողովուդը չունի»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS