Խորթ հայրս եկավ ինձ մոտ՝ մորս մահվանից հետո ու…չեմ հավատում, որ նա կարող էր ինձ հետ նման բան անել։Երբ ես 5 տարեկան էի, կենսաբանական հայրս ինքնասպան եղավ: Դրանից հետո ինձ երկար ժամանակ ուղեկցում էր մեղքի զգացումը, կարծես ես ինչ-որ բան սխալ եմ արել:
Ինձ թվում էր, որ եթե ես ինձ այլ կերպ պահեի, նա նման քայլի չէր գնա:2 տարի անց մայրս կրկին ամուսնացավ, և այդ մարդը դարձավ իմ հայրը: Մինչև իմ 19 տարեկանը նրան հարազատ հայր էի համարում, սակայն այդքան տարիներ անց՝ ծնողներս ամուսնալուծվեցին:
Ստացվեց այնպես, որ մայրս սկսեց ապրել մի ուրիշ տղամարդու հետ, նրա անունը Էդգար էր: Սակայն նոր ընտանիքի երջանկությունը երկար չտևեց. մորս մոտ քաղցկեղ հայտնաբերեցին, և 3 ամիս անց նա մահացավ…Մորս մահվանից 5-6 օր էր անցել, երբ ինձ մոտ եկավ Էդգարը:
Մենք երկար խոսեցինք, նա ինձ ասաց, որ կարող եմ հույսս իր վրա դնել, նաև հարցրեց, արդյ՞ոք կարող է ինքը ինձ որդեգրել: Ես չէի հա վատում ականջներիս: Արցունքները հոսում էին աչքերիցս…Նա ուզում էր որդեգրել ինձ…Այդ մարդն իմ հանդեպ ոչ մի պարտավորությ ուն չուներ, բայց որոշել էր այդքան պատասխանատու քայլի գնալ:
Ընդամենը 3 տարի անց Էդգարի մոտ մորս հիվանդությունից ախտորոշվեց: Նա մահացավ… Սկզբում ես բարկացած էի Աստծո վրա…չէի հասկանում, թե ինչու է նա ինձ հետ այդպես վարվում…Բայց այսօր համակերպվել եմ ճակատագրիս հետ, ուրախ եմ, որ նման մարդիկ են եղել իմ կյանքում: