Մայրը երկար ժամանակ այդ մասին լռել է, սակայն վերջում որոշում է կիսվել որդու հետ:
Հաճախ մենք չենք գնահատում այն, ինչ անում են մեր ծնողները: Նրանք միշտ մեր կողքին են հենց ծնված պահից և միշտ համբերատար են:
Նրանք մեզ սովորացնում են ոչ միայն մանրուքներ, այլև՝ ինչպես հաղթահարել կյանքի դժվարությունները:
Հաճախ երեխաները որոշում են ծնողներին ուղարկել ծերերի համար նախատեսված հատուկ խնամքի կենտրոններ. կամ նրա համար են այդ անում, որ ժամանակ չունեն, կամ էլ նրա համար, որ դա շատ հեշտ միջոց է:
Իսկ իրականում դա ծնողների համար իսկական տանջանք է:
Այս պատմությունը մի ընտանիքի մասին … Հոր մահից հետո որդին որոշում է մորն ուղարկել հատուկ խնամքի կենտրոն:
Նրա այդ քայլի պատճառը ժամանակի և համբերության բացակայությունն էր:
Մորը ծերանոց ուղարկելուց հետո որդին ոչ հաճախ է այցելում նրան:
Մի անգամ նրան զանգահարեցին և ասացին, ո մայրը հիվանդ է և շատ շուտով կմահանա:
Որդին դա լսելուց հետո հուսահատ գնաց ծերանոց:
Նա փորձեց իմանալ՝ կարող է ինչ-որ բան անել նրա համար, ինչին մայրը պատասխանեց.
«Ես ուզում եմ, որ դու այստեղ տեղադրես օդափոխիչներ: Բացի այդ գնիր սառնարան, որպեսզի ուտելիքը չփչանա, դրա համար հաճախ սոված ենք քնել»:
Այդ խնդրանքը որդուն զարմացրեց և նա մորը հարցրեց, թե ինչու այսքան ժամանակ այդ մասին չէր ասում: Մայրը նայեց որդուն և տխուր պատասխանեց.
«Որդիս, ես կարողացա հարմարվել այստեղի կյանքին՝ սովին և շոգին, դա այդքան էլ վախենալու չէ:
Ես վախենում եմ, որ դու այս ամենին չես հարմարվի, երբ քեզ էլ ժամանակին այսպիսի տեղ ուղարկեն քո երեխաները…»
Աղբյուր՝ Հայինֆո