Ծիծաղաշարժ դեպք. Թութակը քանդել է գործարարի ընտանիքը՝ կնոջը պատմելով ամուսնու սիրավեպի մասին

50-ամյա իսրայելցի գործարարը, ով բարեկեցիկ ընտանիքի ուներ, սիրավեպ է սկսել երիտասարդ քարտուղա-րուհու հետ, իսկ այդ մասին նրա կնոջը պատմել է… խոսող թութակը, հայտնում է «Комсомольская правда»-ն:Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ինքնամեկուսացման ժամանակ տղամարդը աշխատել էր տնից՝ սենյակներից մեկը գրասենյակ դարձնելով։

Սակայն նա ընդհանրապես չի մտածել, որ պատի հետեւում սիրելի ընտանի կենդանին է՝ խոսող թութակը: Որոշ ժամանակ անց գործարարի կինը նկատել է, որ թռչունը, որը 15 տարվա ընթացքում սովորել էր ընտանիքի բոլոր անդամների անունները, հաճախ կնոջ անծանոթ անուն է տալիս։Տագնապած կնոջ հարցերին ամուսինը պա-տասխանել է, որ վերջերս նոր քարտուղարուհի է վարձել եւ հաճախ ստիպված է լինում խոսել նրա հետ աշխա-տանքային հարցերի շուրջ:

Կինը չի բավարարվել պատասխանով եւ դիմել է մասնավոր խուզարկուի ծառայություններին:Որոշ ժամանակ անց նրան փոխանցել են ամուսնու անհավատարմությունը հաստատող լուսանկարներ եւ տեսանյութեր: Այդ թվում՝ տան գրասենյակում նկարահանված:Վիրավորված կինը դիմել է դատարան ու ամուսնալուծություն պահանջել:

Ընդ որում, ամուսնական պայմանագրի համաձայն, ամուսինը պարտավոր է նրան 2 միլիոն շեկել վճարել:Իր հերթին, անհաջողակ գործարար-կնամոլը, որին «դավաճանել է» իր սեփական թութակը, աղաչում է իրեն երկ-րորդ հնարավորությունն ընձեռել՝ չքանդել ընտանիքը, եւ խոստանում է ուղղվել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS