Ծիծեռնախոտը շատ հայտնի է իր բուժիչ հատկություններով:Այս բույսը բավականին բարդ քիմիական բաղադրություն ունի:
Այն պարունակում է
- վիտամին A
- եթերային յուղեր
- օրգանական թթուներ
- ֆլավոնոիդներ և ալկալոիդներ
Այդ է պատճառը,որ այս բույսը բավականին շատ օգտակար հատկություններ ունի
- հակաբորբոքային
- բուժում է վերքեր
- սպազմոլիտիկ
- հանգստացնող
- միզամուղ
- հակաուռուցքային
Ահա,թե ինչպիսի միջոցներ կարելի է պատրաստել ծիծեռնախոտով տնային պայմաններում.
Եռացրած ծիծեռնախոտ
Պատրաստման եղանակ
- 1ճ.գ. մանրացրած թարմ ծիծեռնախոտի վրա լցնել սառը ջուր,եռացնել 1 րոպե:
- Օգտագործել էկզեմայի,պսորիազի,դերմատիտի ժամանակ:
Այս թուրմը պետք է քսել վնասված հատվածներին կամ ընդունել տեղային լոգանքներ,ողողեք բերանի խոռոչը:
Ծիծեռնախոտի թուրմ
Օգտակար է հեպատիտի,միզապարկի բորբոքման,խոլեցիստիտի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների,ներքին օրգանների պոլիպների,տուբերկուլիոզի,գաստրիտի,կոլիտի,գինեկոլոգիական հիվանդությունների,օնկոլոգիական հիվանդությունների,ներքեին օրգանների սնկային վարակների,էպիլեպսիայի,պարալիչի և նևրոզի ժամանակ:
Պատրաստման եղանակ
Եռացրած ջուրը լցնել 1 թ.գ. մանրացրած բույսի վրա,թրմել 20 րոպե և խմել ուտելուց 20 րոպե առաջ օրական 3 անգամ:Բուժումը սկսել 1թ,գ,-ից և հասցնել մինչև 1 ճ.գ.:
Ծիծեռնախոտի հյութ
Օգտակար է պապիլոմաների,չոր մազոլների,հերպեսի,մաշկի սնկային հիվանդությունների,պսորիազի ժամանակ:
Այս հյութը պետք է քսել միայն վնասված հատվածի վրա,չի կարելի քսել առողջ մաշկին:Քսել օրական 2-3 անգամ:Մի քանի օրից մաշկը կմաքրվի: