Գրաբար․ Զօրական և վկայ ճշմարիտ, քաջ նահատակդ Քրիստոսի սուրբդ (Թեոդորոս), որ փոխանակեցեր զը-
մարմինդ ընդ հոգւոյդ քում փրկանս, և ո՛չ ածեր զմտաւ զսպառնալիսն անօրէն բռնաւորացն: Այլ վերին ազդեցու-
թեամբն դիտելով զայրեցումն հոգւոց նոցա, վասն այնորիկ լուցեր զտաճար կռոցն և անարգեցեր զպաշտամունս
անոցա: Արդ, ի յաղթող պատերազմի տօնողացս զօր նահատակութեան քո, բարեխօսեա՛ առ Տեր վասն
անձանց մերոց:
Աշխարհաբար․ Զինվոր և ճշմարիտ վկա, քաջ նահատակդ Քրիստոսի, սուրբդ (Թեոդորոս), որ հոգուդ փրկութ-
յան համար տվեցիր մարմինդ, և անտեսեցիր անօրեն բռնավորների սպառնալիքները: Վերին ներգործությամբ
տեսնելով նրանց այրվող հոգիները՝ այրեցիր կուռքերի տաճարը և մերժեցիր նրանց պաշտամունքը: Արդ, պա-
տերազմում հաղթող նահատակությունդ տոնողներիս համար բարեխոսի՛ր Տիրոջը: