Բոլորն
էլ տեղյակ են,որ առողջական խնդիրների պատճառով երբեմն երեխա ունենալ չի ստացվում։Նման դեպքերում դիմում են արհեստական բեղմնավորման եղանակին,ինչը բավականին թանկէ և միշտ չէ,որ լավ արդյունք է տալիս։ Այս պատմությունը մի 25֊ամյաաղջկա մասին է,ում ցավերով բերել էին հիվանդանոց։Նրա հետ էին նաև ամուսինը,ծնողները,ամուսնու ծնողները։ Աղջիկը հղիացել էր արհեստական ճանապարհով,նրա մոտ 3֊րդ հղիությունն էր,սակայն նա 1֊ին անգամ էր ծննդաբերում,քանի որ նախորդ փորձերն անհաջող էին եղել։ Երբ աղջիկը ծնվեց,պարզ դարձավ,որ նա խնդիր ունի.երեխայի ոտնաթաթերը հակառակ էին՝կրունկն առջևում էր,իսկ մատները՝ ետևում։
Երեխայի հայրն ուղղակի կատաղած էր, նա հարձակվել էր բժիշկների վրա, գոռգռում էր։Նա անմիջապես որոշեց,որ իրենք պետք է հրաժարվեն երեխայից։ Հրացն այն էր,որ այս խնդիրը վիրահատական ճանապարհով կարելի էր լուծել,սակայն տղամարդը լսել անգամ չէր ուզում։Նա ասաց կնոջը,որ անմիջապես հրաժարվի երեխայից։ Հնարավոր է,որ կինը վերցներ երեխային,սակայն անգամ նրանց ծնողներն էին կողմ հրաժարվելուն։
Մի քանի օր հետո աղջիկը զանգահարեց հիվանդանոց և ասաց,որ երեխային ետ է ուզում վերցնել։Իսկ երբ բժիշկը հարցրեց,արդյոք հայրը մտափոխվել է ,թե ոչ,մայրը պատասխանեց,որ նա ամուսնալուծության դիմում է ներկայացրել։