Երեխաները մեր երջանկությունն են, մեր ուրախությունը, մեր սերը: Եվ երբ նրանք հիվանդանում են, աշխարհը փուլ է գալիս մեր գլխին:
Ցավոք, կյանքը երբեմն այնքան դաժան է վարվում, այնպիսի փորձություններ է ուղարկում, որ դրանց դիմանալը ուժերից է վեր է: Այդպիսի փորձություն բաժին ընկավ այս ընտանիքին: Նրանց 5 ամյա դստեր մոտ 3 տարի առաջ հայտաբերել էին քաղցկեղ ևընտանիքն ամեն գնով պայքարում էր դստեր առողջության համար:
Սակայն տեղի ունեցավ մի սարսափելի բան: Բժիշկները ծնողներին ասացին, որ աղջկա օրգանիզմը այլևս չի կարող դիմանալ քիմիաթերապիային և ցավոք, այլևս ոչ մի կերպ հնարավոր չէ երկարացնել փոքրիկի կյանքը: Ասում են կյանքում անելանելի վիճակ չկա: Փաստորեն, կա: Պետք է սպասեին աղջկա մոտալուտ վախճանին:
Նրան ընդամենը 3 ամսվա կյանք էր մնացել; Մոտենում էր աղջկա ծննդյան օրը, նրա կարճատև կյանքում վերջին ծննդյան օրը:
Ծնողները որոշեցին փոքրիկի համար մի իսկական տոն կազմակերպել:
Նրանք համացանցոմ հայտարարություն տեղադրեցին և հայտնեցին իրենց ծանր վիճակը ու խնդրեցին օգնել իրենց: Արձագանքը չուշացավ: Նրանց օգնության հասան աշխարհի տարբեր կողմերից բիզնեսմեններ, մեծահարուստներ:
Շատերը եկան մասնակցելու աղջկա ծննդյան օրվա միջոցառմանը: Վարձեցին քաղաքի ամենաշքեղ ռեստորանը, զարդարեցին որքան հնարավոր էր գեղեցիկ: Այդ ամենը հեքիաթի էր նման, տխուր հեքիաթի: Փորքիկին հագցրել էին իսկական արքայադստեր նման:
Գիտեին, որ չի ունենալու ավարտական երեկո, նշանադրություն, հարսանեկան ծես և շատ այլ բաներ: Հայրը դստերը հրավիրեց պարելու ու նրա հետ պարեց, ինչպես կպարեր նրա հարսանեկան արարողության օրը, երբ շատ աղջիկներ պարում են հայրիկների հետ: Հայրը գրկել էր աղջկան ու արցունքները հոսում էին նրա աչքերից: Իսկ աղջիկը շարունակ ժպտում էր, նա երջանիկ էր…