Ինչպե՞ս այսքանից հետո չհավատալ հրաշքներին։
Քեյթ և Դեյվիդ Օգգը շատ էին սիրում միմյանց, սակայն ամբողջական երջանկության համար զույգին պակասում էին երեխաները։
Երկար ժամանակ Քեյթը չէր կարողանում հղիանալ, և միայն ամուսնությունից 3 տարի անց բժիշկը զույգին հայտնեց մի ուրախալի լուր, որը նրանց երջանկացրեց։ Նրանք ունենալու էին երկվորյակներ։ Ապագա ծնողները երջանկությունից իրենց տեղը չէին գտնում։
Նրանք սկսեցին պատրաստվել երեխաների ծնվելուն․ ներկեցին երեխաների սենյակի պատերը, գնեցին շատ խաղալիքներ և այլն:
Քեյթի և Դեյվիդի համար նախատեսված ժամանակից շուտ՝ 6-րդ ամսում ծննդաբերությունը մեծ հարված էր։ Կինը ծննդաբերեց շատ դժվար։ Այդ օրը իսկական փորձություն էր ինչպես նրա, այնպես էլ երկվորյակների համար։
Քեյթը հիշում է, որ ծննդաբերությունից հետո նրան ամուսնու հետ մոտեցավ բժիշկը և հարցրեց որոշել են արդյոք նրանք արդյոք իրենց տղայի անունը։ Նրանք պատասխանեցին, որ անվանել են փոքրիկ տղային Ջեյմի։ Այդ ժամանակ բժիշկը մեծ տխրությամբ և ցավով նայեց նրանց և շշնջաց․ «Մենք կորցրել ենք Ջեյմիին…»։ Լսելով դա, Դեյվիդը դանդաղ հենվեց մահճակալին։
Քեյթը խնդրեց իրեն տալ որդուն, որպեսզի հրաժեշտ տա նրան։ Նորածին տղան շատ սառն էր։ Կինը խնդրեց ամուսնուն պառկել կողքին, որպեսզի միասին տաքացնեն Ջեյմիին իրենց տաքությամբ։ Նա դրեց փոքրիկ հրաշքին, իր կրծքին և սկսեց պատմել երեխային, թե ինչքան են նրանք սպասել իրեն և որ նա ունի հրաշալի քույր։
Նրանք պատմեցին մահացած փոքրիկին, որ տանը նրան սպասում են տատիկը և պապիկը։ Նրանք անվերջ խոսում էին երեխայի հետ և լաց լինում։
Հանկարծ, բոլորի համար անսպասելի կերպով Ջեյմին շնչեց, բացեց աչքերը և իր փոքրիկ ձեռքով բռնեց Դեյվիդի մատը։
Ջեյմին վերակենդանացավ։
Բժիշկները պարզապես չգիտեին ինչ ասեին։
Նրանք չգտան տեղի ունեցածի ոչ մի բժշկական բացատրություն։ Սա ուղղակի հրաշք է։ Այլ կերպ այս ամենը նկարագրել հնարավոր չէ։
Երկու տարի անց ընտանիքում ավելացավ ևս մեկ հրաշք փոքրիկ։ Երկվորյակները ունեցան եղբայր։
Ինչ վերաբերվում է Ջեյմիին, նա մեծանում է երջանիկ, առողջ և չի դադարում ուրախացնել իր ծնողներին։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Newsmedia24.ru-ն