Ծնողներից յուրաքանչյուրի արարքը կամ խոսքը հոգեբանորեն ազդում է երեխայի վրա

Ծնողները երեխաների համար պարզապես մարդիկ չեն։Նրանք երեխաներին ստեղծողներն են, պաշտպանները և պահապանները։ Նրանք նրանց աստվածներն ու աստվածուհիներն են, ովքեր կարող են ամեն ինչ։

Դա է պատճառը, որ ծնողների յուրաքանչյուր արարք և բառ խորապես ազդում է երեխայի հոգեբանության վրա։ Ծնողների խոսքը դառնում է երեխաների ներքին ձայնը։ Հենց դա է ձևավորում երեխաների մոտ պատկերացումներ բարու և չարի մասին։

Բավական է լաց լինես։

Եթե նույնիսկ երեխան լաց է լինում առանց պատճառի, պետք չէ երեխային դրա համար նվաստացնել կամ նեղացնել։ Չէ՞ որ նա դեռ չի կարողանում ղեկավարել իր զգացմունքները։ Բացի այդ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի արտահայտելու իր էմոցիաները։ Դրա փոխարեն կարելի է ասել ․<<Լացելը դա նորմալ է, պարզապես դու պետք է հասկանաս, որ լացով չես փոխի ոչինչ>>։

Դու ինձ հիասթափեցրեցիր։

Ծնողների մեծ մասը այս արտահայտությունը թույլ է տալիս հենց այն ժամանակ, երբ երեխան ինքնին հիասթափված է և մտածում է իր արարքների մասին։ Եթե Ձեր երեխան որևէ բան այն չի արել, պարզապես օգնեք նրան կանգնել ճիշտ ուղու վրա։ Դրա փոխարեն ասեք, որ նա սխալ էր, բայց կարելի է այդ ամենը միասին քննարկել։

Դու բավարար չես ․․․․․

Երեխայի համար շատ դժվար է լսել, որ իր մոտ այս կամ այն բանը լավ չի ստացվում սեփական ուժերի պատճառով։ Այս դեպքում նա կմեծանա անվստահ սեփական ուժերի նկատմամբ։ Դրա փոխարեն կարելի է ասել, որ նա շատ է աշխատել, բայց դեռ աշխատելու տեղ ունի։

Մեծ աղջիկները/տղաները վախկոտ չեն։

Դա ճիշտ չէ։ Եվ այս արտահայտությամբ դուք ոչ մի բանի չեք հասնի։ Եթե երեխան ինչ որ բանից վախեցած է, դուք այս արտահայտությամբ նրան հակառակը չեք ապացուցի։ Հիշեք, որ բոլոր մարդիկ ունեն վախ ինչ-որ բանի հանդեպ։

Փոխարենը ասեք, որ վախը դա նորմալ է,քանի որ բոլորը վախեմում են։Բայց համոզեք նրան, որ դուք գիտեք դրանից ազատվելու տարբերակներ։

Դու անօգտակար ես։

Սա նույնպես մտնում է անթույլատրելի արտահայտությունների մեջ։ Երեխաների համար միշտ ամենակարևորը իրենց ծնողների կարծիքն է իրենց մասին։ Իսկ այս արտահայտությունը նրան հեռու կվանի ձեզանից և նա գողվեստի խոսքեր կփնտրի այլ վայրում և այլ մարդկանցից։ Փոխարենը ասեք, որ ոչ ոք իդեալական չէ, իսկ քեզ մոտ մյուս անգամ ավելի լավ կստացվի։

Դու վատ երեխա ես։

Երբեք այս միտքը չներշնչեք Ձեր երեխայի մտքում։Մի ստիպեք նրան, իր գոյության փաստում իրեն մեղավոր զգալ։ Քննադատեք ոչ թե երեխային, այլ նրա արարքները։

Փոխարենը ասեք, որ նա վատ բան է արել։

Ես քեզ համար ամեն ինչ անում եմ։

Սովորական է, որ դուք նրա համար ամեն ինչ անում եք։Չէ՞ որ նա ձեր երեխան է։ Այդ փաստը երեսով պետք չէ տալ երեխային․ նա չի ընտրել իր ծնողներին։

Դու գեր ես։

Երբեք մի նվաստացրեք Ձեր երեխաներին։ Եթե ձեր երեխան գեր է, նա այդ մասին գիտի։Ավելին շատերը նրան ձեռք են առնում այդ փաստի համար։ Տանը նա պետք է իրեն անվտանգ զգա, այլ ոչ թե ավելի մեծ հալածանքների ենթարկվի։ Փոխարենը ասեք, որ դուք պատրաստվում եք մարզասրահ հաճախել և կցանկանաք, որ նա միանա ձեզ։

Սիրեք Ձեր երեխաներին, այնպիսին ինչպիսին նրանք կան և միշտ սատար կանգնեք նրանց։

Կիսվեք այս նյութով Ձեր ընկերների և հարազատների հետ։

Թարգմանությունը կատարված է www.nastroy.net կայքից։

newsin.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS