Ծնողներս ամեն օր ինձ հանդիմանում են, թոռ են ուզում, բայց հենց հերթը հասնում է իրենց օգնությանը լռում են․․․Մտադրություն անգամ չունեն գյուղ տեղափոխվելու։
Ես շուտով կունենամ երկրորդ բալիկիս, իսկ ապրելու տեղ չունենք, մի կերպ տեղավորվել ենք 1-սենյականոցում։ Ծնողներս հրաժարվում են մեզ զիջել իրենց 3-սենյա կանոց բնակ արանը։ Բայց չէ որ ես էլ ունեմ այդ տանն ապ-րելու իրավունք, ես էլ եմ այնտեղ գրանց ված, վերջի վերջո, բացի այդ նրանք էին թո ներ ուզում, իսկ ո՞վ է օգնե-լու։
Ծնողներս գյուղում տուն ունեն, թե ինչու՞ չեն տեղափոխվում այնտեղ։ Իսկ մենք կվաճառենք մեր 1-սենյականոց տունը, որտեղ հիմա ապրում ենք, կգնանք ծնող ներիս տուն։ Մենք երեխա ներ ունենք, մեզ ավելի շատ է պետք։ Իսկ բնակարանի գումարով էլ մեզ մեքենա կգնենք։ Ծնողներս էլ կա րող են ապրել գյուղում,օգնել մեզ՝ գոնե երե-խաների համար մաքուր բնական կաթնամթերք ուղարկելով։
Բայց նրանք չեն համաձայն վում։ Ասում են, որ այն տեղ չկան հար մարություններ՝ գազ, սանհանգույց։ Իսկ մեր մա սին չեն ուզու՞մ մտածել։ Մենք ինչ պես ենք 4 հոգով ապ րելու 1 սենյակի մեջ։ Նույն իսկ մեքենա չունենք, որ հետագայում երեխա ներին սպորտի և որևէ խմբակ ներ տանենք։ Իսկ ես այնքան էի երազում նոր մերսեդեսի մասին․․․
Ինձ համար շուտով մեծ խնդիր կլինի երեխաներին նույնիսկ բժիշկի տանելը,ես չեմ կարող մանկասայլակը տաք-սիի մեջ դնել ամեն անգամ։ Սկեսուրս նույնպես չի օգնում, նրա համար միևնույնն է։Նա ժամանակին վաճառել է տունը, իր և դստեր համար յուրաքանչյուրին 1-սենյականոց բնա կարան գնել։ Իսկ աղջիկը չի կարո ղանում երե-խա ունենալ, բայց ես որ ունենում եմ, դրանից ինչ օգուտ, եթե ինձ ոչ մեկ չի օգնում․․․
Թոռներ բոլորն են ուզում, իսկ երբ հերթը հասնում է օգնելուն, ոչ ոքի հարմար չէ։ Ի՞նչ անեմ։ Ինչու՞ է ամեն ինչ այսքան անարդար։