Ես շուտով կունենամ երկրորդ բալիկիս, իսկ ապրելու տեղ չունենք, մի կերպ տեղավորվել ենք 1-սենյականոցում։ Ծնողներս հրաժարվում են մեզ զիջել իրենց 3-սենյականոց բնակարանը։ Բայց չէ որ ես էլ ունեմ այդ տանն ապ-րելու իրավունք, ես էլ եմ այնտեղ գրանցված, վերջի վերջո, բացի այդ նրանք էին թոռներ ուզում, իսկ ո՞վ է օգ-նելու։
Ծնողներս գյուղում տուն ունեն, թե ինչու՞ չեն տեղափոխվում այնտեղ։ Իսկ մենք կվաճառենք մեր 1-սենյականոց տունը, որտեղ հիմա ապրում ենք , կգնանք ծնողներիս տուն ։ Մենք երեխաներ ունենք , մեզ ավելի շատ է պետք։ Իսկ բնակարանի գումարով էլ մեզ մեքենա կգնենք։ Ծնողներս էլ կարող են ապրել գյուղում, օգնել մեզ՝ գոնե երե-խաների համար մաքուր բնական կաթնամթերք ուղարկելով։
Բայց նրանք չեն համաձայնվում։ Ասում են, որ այնտեղ չկան հարմարություններ՝ գազ, սանհանգույց։ Իսկ մեր մասին չեն ուզու՞մ մտածել։ Մենք ինչպես ենք 4 հոգով ապրելու 1 սենյակի մեջ։ Նույնիսկ մեքենա չունենք, որ հետագայում երեխաներին սպորտի և որևէ խմբակներ տանենք։ Իսկ ես այնքան էի երազում նոր մերսեդեսի մասին․․․
Ինձ համար շուտով մեծ խնդիր կլինի երեխաներին նույնիսկ բժիշկի տանելը,ես չեմ կարող մանկասայլակը տաք-սիի մեջ դնել ամեն անգամ։ Սկեսուրս նույնպես չի օգնում, նրա համար միևնույնն է։Նա ժամանակին վաճառել է տունը, իր և դստեր համար յուրաքանչյուրին 1-սենյականոց բնակարան գնել։ Իսկ աղջիկը չի կարողանում երե-խա ունենալ, բայց ես որ ունենում եմ, դրանից ինչ օգուտ, եթե ինձ ոչ մեկ չի օգնում․․․
Թոռներ բոլորն են ուզում, իսկ երբ հերթը հասնում է օգնելուն, ոչ ոքի հարմար չէ։ Ի՞նչ անեմ։ Ինչու՞ է ամեն ինչ այսքան անարդար։