Վաղ մանկությունից երազել եմ առանձին ապրելու մասին: Իմ անձնական տարածքը միշտ խախտվել է, քանի որ ծնողներս անդադար մտնում էին իմ սենյակ: Ուսումս ավարտելուց հետո կարողացա լավ աշխատանքի տեղա-վորվել: Արդեն մի քանի տարուց հիփոթեքով տուն գնեցի: Ներդնում էի իմ բոլոր միջոցները, որպիսի վերանորո-գեմ և կահավորեմ իմ տունը, նաև վճարումները կատարեմ: Կարելի է ասել, ես երջանիկ էի…
Սակայն երեք ամիս անց ամեն ինչ փոխվեց: Հայրս խմած վերադարձել էր տուն, որոշել էր ծխել, սակայն ծխելու ընթացքում քնել էր: Դա դարձել էր հրդեհի պատճառ: Այրվել էր ամեն ինչ, բարեբախտաբար ծնողներս ողջ էին մնացել: Միայն թե հայրս մի քանի այրվածքներ էր ստացել:
Հիմա իմ ամբողջ գումարը գնում է ծնողներիս վրա: Ստիպված եմ վճարել հորս թանկարժեք բուժման համար: Նրանք իմ տուն են տեղափոխվել և չեն պատրաստվում հեռանալ, քանի որ ապրելու տեղ չունեն: Լինելով թո-շակառու՝ ծնողներս չեն կարող իրենց թույլ տալ վարձով ապրել:
Բնականաբար իմ տան բարեկարգման մասին խոսք չի էլ գնում, որովհետև ես այդքան շատ չեմ վաստակում: Ամբողջ աշխտանքս ջուրն ընկավ:Պարզ է, որ ծնողներիս տնից չեմ հանի…ստիպված պիտի մոռանամ անձնա-կան տարածք ունենալու երազանքիս մասին: