Ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի առավել նշանավոր արտահայտությունները կանանց և հուզումնալից սիրո մասին:
1. Ամուսնությունը պատերազմ է տղամարդու և կնոջ միջև, հաղթողին ազատություն է բաժին հասնում:
2. Կինը պետք է այն տղամարդուն պատկանի, ով նրան կազատի խնդիրներից:
3. Սեփական կնոջը սիրուհի դարձնելու անկարողությունն ապացուցում է միայն ամուսնու անլիարժեքությունը: Պետք է կարողանալ մեկ կնոջ մեջ բոլոր կանանց ստանալ:
4. Կնոջ միայն վերջին սերը կարող է համեմատվել տղամարդու առաջին սիրո հետ:
5. Այդպես են ստեղծված տղամարդիկ՝ կարող են դիմակայել ամենախելացի փաստարկներին և չդիմանալ միակ հայացքի:
6. Իր քայլվածքով կինը կարող է ամեն ինչ ցույց տալ՝ թույլ չտալով ոչինչ տեսնել:
7. Իր ամուսնու վրա ծիծաղող կինը չի կարող այլևս սիրել նրան:
8. Ոչ ոք չի դառնում կնոջ ընկերը, եթե կարող է նրա սիրեկանը լինել:
9. Նա, ով կարողանում է վերահսկել կնոջը, պետությունից էլ գլուխ կհանի:
10. Անմտություն է կարծել, որ տղամարդը չի կարող միշտ երջանիկ լինել նույն կնոջ հետ:
11. Կինը սիրում է հաղթել տղամարդուն, ով ուրիշին է պատկանում:
12. Կանանց բնորոշ է հնարավորն ապացուցելը անհնարինի հիման վրա և ակնհայտին հակադրվելը՝ վկայակոչելով նախազգացումները:
13. Կնոջ ամենաանկեղծ խոստովանություններում միշտ տեղ է մնում լռության համար:
14. Կինը սիրելի տղամարդու դեմքը ճանաչում է նույնքան լավ, որքան նավաստին ճանաչում է բաց ծովը:
15. Ոչ ոք կնոջը չի սիրում պատանեկության կամ հասունության համար, գեղեցկության կամ տգեղության համար, հիմարության կամ խելքի համար, նրան սիրում են ոչ ինչ-որ բանի համար, այլ պարզապես որովհետև սիրում են:
16. Խանդոտը կասկածում է իրականում ոչ թե իր կնոջը, այլ ինքն իրեն: Աղբյուր