Այս թխվածքը հիանալի է ինչպես տոնական , այդպես էլ առօրյա սեղանին մատուցելու համար:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
Կորժերի համար.
1 տուփ խտացրած կաթ
2 ձու
160գ ալյուր
10գ փխրեցուցիչ
80գ կարագ
Կրեմի համար.
400գ 33% սերուցք
150գ շաքարի փոշի
Պատրաստման եղանակ.
Հարել ձուն, ավելացնել խտացրած կաթը և փափկեցրած կարագը: Լավ խառնել:
Առանձին տարայի մեջ մաղել ալյուրը, փխրեցուցիչը և խառնել: Պատրաստի զանգվածն ավելացնել հեղուկ խառնուրդի մեջ և խառնել:Խմորը բաժանել 2 մասի:
Ջեռոցի տապակը ծածկել թխելու համար նախատեսված թղթով և դնել նախապատրաստված խմորի կեսը, զգուշությամբ հավասարեցնել:
Կորժը թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 4-5 րոպե:
Նույն կերպ էլ թխել երկրորդ կորժը:
Պատրաստել կրեմը. հարել սերուցքը՝ մինչ խիտ զանգված կստացվի:
Կորժերի ծայրերը կտրել, փշրել, իսկ յուրաքանչյուր կորժը բաժանել 4 քառակուսի մասերի:
Հավաքել տորթը: Ափսեի մեջ դնել առաջին կորժը: Կրեմ քսել և դնել երկրորդ կորժը: Այդ կերպ հավաքել ամբողջ տորթը:
Տորթին բոլոր կողմերից կրեմ քսել և ծածկել փշուրով:
Պատրաստի տորթը պահել սառնարանում 2-3 ժամ և մատուցել:
Բարի ախորժակ…