Կանայք պետք է լսեն նրանց հորդորը. Նեյրովիրաբույժները տագնապ են հնչեցնում

Քունը՝ օրգանիզմի համար շատ կարևոր գործընթաց է, որը օգնում է վերականգնել հոգնած օրգանիզմը: Ո՞րն է այն հատվածը, որը անհրաժեշտ է հատկացնել քնի միջոցով վերականգնվելու համար: Ի՞նչ տարբերություն կա տղամարդկանց և կանանց քնելու մեջ:

Որքան է հարկավոր քնել

Տիկնա՛յք, քնեք:

Կանանց ուղեղի աշխատանքի որոշ առանձնահատկությունների պատճատով, անհրաժեշտ է, որ նրանք ավելի երկար հանգստանան: Կնոջ քնի պակասը արագ հանգեցնում է հոգեբանական ծանրաբեռնվածության, անպաշտպանվածության, դեպրեսիայի:

Քնելու համար ընդունված 8 ժամը պարտադիր պայման չէ: Յուրաքանչյուր օրգանիզմ ունի վերականգնվելու իր ռիթմը: Այդուհանդերձ, կնոջ ուղեղի աշխատանքի յուրահատկություններից կախված, նրանք տղամարդկանցից շատ պետք է քնեն:

Ինչո՞ւ է կանանց ուղեղն ավելի բարդ մեխանիզմով գործում

Ի տարբերություն տղամարդկանց, կանայք իրենց ուղեղը ծանրաբեռնում են բազմախնդիր լուծումներով: Նրանք հակված են միաժամանակ մտածել մի քանի ուղղություններով: Իսկ նման ծանրաբեռնվածությունից հանգստանալու համար, ուղեղին ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ:

Բժիշկները խորհուրդ են տալիս քնել 22.30 սահմաններում: Այդ ժամանակ քնող մարդը մինչև կեսգիշեր ստանում է ամենաանհրաժեշտ լիցքերը, որոնք օգնում են նրան առավել ակտիվ լինել հաջորդ օրը:

Իսկ տղամարդիկ…

Այս մասին Լաֆբորոյի համալսարանի պրոֆեսոր Ջիմ Հորնը ասում է, որ քունը ոչ պակաս անհրաժեշտ է նաև տղամարդկանց, սակայն տղամարդու համար միջինում 6 ժամն էլ է բավարար:

Նյութի աղբյուրը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS