Տղամարդկանց ճաղատության պատճառները վաղուց արդեն հայտնի են, սակայն ինչո՞վ է պայմանավորված կանանց մազաթափությունը: Այս հարցին անդրադարձել է aif.ru կայքը:
Ի տարբերություն տղամարդկանց ճաղատության, կանանց մազաթափությունը պայմանավորված է լինում ոչ թե ժառանգականությամբ, այլ հորմոնալ խանգարումով, որի դեպքում կանանց օրգանիզմում բարձրանում է տղամարդկանց հորմոնի՝ տեստոստերոնի մակարդակը՝ հասնելով ընդհուպ մինչև մազերի նորմալ աճի համար անթույլատրելի քանակության:
Որպես կանոն, տղամարդկանց մոտ ճաղատանում են գլխի ճակատային ու գագաթնային հատվածները: Կանանց մոտ ճաղատությունը լինում է հավասարաչափ կամ գլխի միայն մի հատվածում (սովորաբար կողային հատվածում):
Կանանց մոտ, սակայն, հաճախ խոսքը ոչ թե ճաղատության, այլ առատ մազաթափության մասին է: Ամերիկյան հետազոտությունների տվյալների համաձայն՝ այս խնդիրն անհանգստացնում է ամբողջ աշխարհի կանանց 38%-ին: