Կանգնեցնել մազաթափությունը և ստիպել որ կրկին աճի

Մազաթափությանը պետք է ուշադրություն դարձնել առաջին իսկ ախտանշաններից` չթողնելով, որ գործը հասնի տեղ-տեղ ճաղատացմանը:

1. Ձիթային դիմակ: Անհրաժեշտ է գլխամաշկը մեղմ մերսել գերչակի կամ կռատուկի յուղով, ծածկել տոպրակով, ապա 30 րոպե անց լվանալ տաք ջրով:

2. Ձվի դեղնուցով դիմակ: Մազերի որակն ու հաստությունը վերականգնելու համար կարելի է մի քանի ձվի դեղնուց հարել, քսել գլխամաշկին` մեղմորեն մերսելով և 30 րոպե անց լվանալ:

3. Եղինջով դիմակ: Անհրաժեշտ է 100 գրամ եղինջի տերևները դնել 400 մլն խնձորի քացախի և 300 մլ ջրի խառնուրդի մեջ, թողնել 5 ժամ և ամեն անգամ գլուխը լվանալուց հետո ցողել գլխամաշկն այդ թուրմով:

4. Սոխով դիմակ: Պետք է աղալ գլուխ սոխը, խառնել 1 ճաշի գդալ ձիթայուղի հետ, քսել խառնուրդը գլխամաշկին` 15 րոպե մեղմորեն մերսելով, ծածկել գլուխը, պահել կես ժամ և լավ լվանալ:

Բացի դիմակներից՝ մազաթափությունը կանխելու համար պարբերականը խորհուրդ է տալիս հետևել սննդակարգին, առողջ սնվել, լավ քնել, զբոսնել մաքուր օդին ամեն օր, չափից շատ չտաքացնել և չսառեցնել գլխամաշկը, խուսափել սթրեսից և ստանալ անհրաժեշտ վիտամինները (C, D, E, B):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://bestinfo.am/archives/47414

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS