Կանխատեսումների գիրք․․․Փակեք աչքերը, տվեք Ձեզ հուզող հարցը բացեք աչքերը․ Ո՞ր թիվը առաջինը նկատեցիք․ Բացեք համապա տասխան էջը և կստանաք հարցի պատասխանը
1․ Ցանկալիին կհասնեք շնորհիվ այն բանի, որ կհայտնվեք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ճիշտ մարդկանց հետ:
2․ Շուտով ձեզ սպասում է նյութական ծաղկունք: Կարևորը բաց չթողնեք պահը:
3․ Դուք մի փոքր խճճվել եք: Մտածում եք մի բան, ասում եք մեկ այլ բան: Դրանից օգուտ չկա:
4․ Հաջողությունը հեռու է ձեզնից: Բայց չմոռանաք համբերություն դրսևորել:
5․ Դուք դժվարություններ ունեք, բայց իմացեք, որ դրանք դեպի լավին են տանում: Կայծակները կշրջանցեն ձեզ:
6․ Ձեզ սպասվում է նյութական բարելավում:
7․ Հաջողությունը հնարավոր է, բայց ոչ միայնակ: Գտեք նման հայացքների տեր մարդկանց:
8․ Նախատեսված պլանները կարող են քարուքանդ լինել բախտի քմահաճույքով: Բայց մի տխրեք:
9․ Ինչ-որ պատճառներով ձեր բախտը այժմ չի բերում: Բայց մի բարկացրեք բախտին: Ամեն ինչ կկարգավորվի:
10. Ձեր ճանապարհին շուտով կհայտնվեն խոչընդոտների մի ամբողջ շարք: Բայց դուք դրանք կհաղթահարեք:
11․ Ամեն ինչ ձեզանից է կախված: Եթե դուք չզլանաք, դուք կստանաք այն ամենը՝ ինչ ցանկանում եք:
12․ Այժմ ձեզ համար ամենակարևորը՝ գիտելիքներ ստանալն է: Կենտրոնացեք կրթության վրա:
13․ Ձեզ սպասվում են դժվարություններ: Բայց ժամանակավոր: Մի շտապեցրեք իրադարձությունները: Ամեն ինչ կդասավորվի ի օգուտ ձեզ:
14․ Ձեր ճանապարհին անընդհատ հայտնվում են մանր խոչընդոտներ, բայց դուք պատվով դրանք կհաղթահարեք:
15․ Ուշադրություն դարձրեք ձեր շրջապատին: Արդյո՞ք ինչ-որ մեկը ձեզ արջի ծառայություն չի մատուցում:
16․ Ամեն դեպքում դուք հաղթանակով դուրս կգաք: Կարևորը չմեծամտանաք և չթուլանաք:
17․ Դուք չափից շատ եք ուզում հասնել նպատակին: Թուլացրեք «բռնվածքը», այդպես նյարդային խանգարում էլ է հնարավոր ստանալ:
18․ Կենտրոնացեք առօրյա խնդիրների վրա, իսկ կարևորը ինքնուրույն կգա:
19․ Ինքնաբերականությունը՝ ներկա պահին ձեր երկրորդ անունն է: Մի վախեցեք իմպովիզացիաներ անել և դուրս գալ սովորականի շրջանակից:
20․ Հնարավոր է կհայտնվեք փակուղում: Հանգիստ սպասեք, մինչև կանցնի լճացումը և նոր ուժերով գնացեք դեպի նպատակ:
21․ Ներկա պահին գտնվում եք շրջապատող մարդկանց հետ ուժեղ փոխհարաբերության մեջ: Փորձեք նրանց հետ պահպանել լավ հար աբերությունները:
22․ Մոռացեք ձեր էգոիզմը: Այն ձեզ պետք չէ:
23․ Իդեաները, որոնք երկար մշակում էիք ձեր գլխում, շուտով կյանքի կկոչվեն:
24․ Այժմ ինքնակատարելագործման և կրթության ժամանակաշրջան է: Տրվեք դրան:
25․ Ձեր հայացքը «խամրել է» և դուք չեք տեսնում պարզ բաներ: Ձեզ հանգիստ է հարկավոր:
26․ Հաջողության հասնելու համար, դուք պետք է հարաբերվեք մարդկանց հետ: Եղեք նրբանկատ և համբերատար:
27․ Եկել է ժամանակը, թվում է թե, ամենաանհավանական խնդիրների իրագործման:
28․ Ձեզ խոչընդոտում է անվստահությունը ինքներդ ձեր և տիեզերքի հանդեպ:
29․ Ինչ-որ պատճառներով, ինչ-որ բան ձեզ կանգնեցնում է նպատակների իրագործման համար: Մի լավ մտածեք, այդ ի՞նչ խարիսխ կա րող է լինել:
30․ Շատերն են նախանձում ձեր հաջողություններին: Բայց բանբասանքից այն կողմ դա չի անցնի:
31․ Ցուցաբերեք նախաձեռնություն և ինքնուրույնություն: Այդ երկու որակները կօգնեն ձեզ էականորեն առաջ շարժվել դեպի նպատակ:
32․ Շուտով դուք կստանաք անհրաժեշտ տեղեկությունները:
33․ Որքան ժամանակ և ուժ կծախսեք՝ այնքան հաջողության էլ կհասնեք:
34․ Մտքում միշտ ունեցեք պլան Բ: Հնարավոր է շուտով ձեզ պետք լինի օգտվել այլընտրանքային ճանապար-հից:
35․ Կմեծանա մեծ փողեր ծախսելու գայթակղությունը: Մեծացրեք ձեր սթափությունը:
36․ Հուզմունքը կանցնի երկրորդ պլան: Ամեն ինչ հարթ և ուղիղ է ընթանում:
37․ Երջանկության ժամանակն է:
38․ Մեծացրեք ձեր պահանջները և ձեր ցանկությունները կիրականանան:
39․ Եթե դուք հետևեք ճակատագրի դասերին, դուք կստանաք ամեն ինչ և նույնիսկ ավելին:
40․ Այժմ պետք է վստահել կյանքին և լողալ նրա հոսքին համընթաց: Գետը ինքը ձեզ կբերի անհրաժեշտ վայր:
41․ Այն, ինչն այժմ վախեցնում է ձեզ և դուրս շպրտում հարմարավետության մարզից, ապագայում օգուտ կլինի:
42․ Ամեն ինչ ավելի արագ կզարգանա, քան մտածում եք:
43․ Հաճելի իրադարձությունները կհետևեն մեկը մյուսի ետևից:
44․ Ձեր կյանքում կհայտնվեն նոր մարդիկ, որոնք շատ ուրախություններ կբերեն ձեզ:
45․ Երջանիկ պատահականությունները՝ այն է, ինչը ձեզ կուղեկցի մոտ ժամանակներս:
46․ Ձեզ սպասում է շատ հոգսեր: Հուսահատության ժամանակ չկա:
47․ Քաոսը հոգում շատ անհաջողություններ է բերում: Կարգի բերեք:
48․ Ցուցաբերեք համբերություն, քանի որ շուտով հին նախապաշարմունքները դուրս կժայթքեն:
49․ Դուք կարող է բաց թողեք ձեր հնարավորությունը թեթևամտության պատճառով: Ուշադիր եղեք:
50․ Ձեզ դուր եկա՞վ ձեր կանխատեսումը: Հուսով ենք այն չվախեցրեց ձեզ: