Դեռևս մեր տատիկներն էին օգտվում կանխատեսումների գրքից՝ ապագան իմանալու համար: Մենք առաջարկում ենք գուշակելու այլընտրանքային տարբերակ՝ անվտանգ և բավական ճշգրիտ:
Փակեք աչքերը: Մտովի հարց տվեք, որը տվյալ պահին առավել կարևոր է ձեզ համար: Բացեք աչքերը: Ո՞ր թվի վրա առաջինը կանգ առավ հայացքը: Կարդացեք կանխատեսումը ներքևում:
1. Ցանկալիին կհասնեք շնորհիվ այն բանի, որ կհայտնվեք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ճիշտ մարդկանց հետ:
2. Շուտով ձեզ սպասում է նյութական ծաղկունք: Կարևորը բաց չթողնեք պահը:
3. Դուք մի փոքր խճճվել եք: Մտածում եք մի բան, ասում եք մեկ այլ բան: Դրանից օգուտ չկա:
4. Հաջողությունը հեռու է ձեզնից: Բայց չմոռանաք համբերություն դրսևորել:
5. Դուք դժվարություններ ունեք, բայց իմացեք, որ դրանք դեպի լավին են տանում: Կայծակները կշրջանցեն ձեզ:
6. Ձեզ սպասվում է նյութական բարելավում:
7. Հաջողությունը հնարավոր է, բայց ոչ միայնակ: Գտեք նման հայացքների տեր մարդկանց:
8. Նախատեսված պլանները կարող են քարուքանդ լինել բախտի քմահաճույքով: Բայց մի տխրեք:
9. Ինչ-որ պատճառներով ձեր բախտը այժմ չի բերում: Բայց մի բարկացրեք բախտին: Ամեն ինչ կկարգավորվի:
10. Ձեր ճանապարհին շուտով կհայտնվեն խոչընդոտների մի ամբողջ շարք: Բայց դուք դրանք կհաղթահարեք:
11. Ամեն ինչ ձեզանից է կախված: Եթե դուք չզլանաք, դուք կստանաք այն ամենը՝ ինչ ցանկանում եք:
12. Այժմ ձեզ համար ամենակարևորը՝ գիտելիքներ ստանալն է: Կենտրոնացեք կրթության վրա:
13. Ձեզ սպասվում են դժվարություններ: Բայց ժամանակավոր: Մի շտապեցրեք իրադարձությունները: Ամեն ինչ կդասավորվի ի օգուտ ձեզ:
14. Ձեր ճանապարհին անընդհատ հայտնվում են մանր խոչընդոտներ, բայց դուք պատվով դրանք կհաղթահարեք:
15. Ուշադրություն դարձրեք ձեր շրջապատին: Արդյո՞ք ինչ-որ մեկը ձեզ արջի ծառայություն չի մատուցում:
16. Ամեն դեպքում դուք հաղթանակով դուրս կգաք: Կարևորը չմեծամտանաք և չթուլանաք:
17. Դուք չափից շատ եք ուզում հասնել նպատակին: Թուլացրեք «բռնվածքը», այդպես նյարդային խանգարում էլ է հնարավոր ստանալ:
18. Կենտրոնացեք առօրյա խնդիրների վրա, իսկ կարևորը ինքնուրույն կգա:
19. Ինքնաբերականությունը՝ ներկա պահին ձեր երկրորդ անունն է: Մի վախեցեք իմպովիզացիաներ անել և դուրս գալ սովորականի շրջանակից:
20. Հնարավոր է կհայտնվեք փակուղում: Հանգիստ սպասեք, մինչև կանցնի լճացումը և նոր ուժերով գնացեք դեպի նպատակ:
21. Ներկա պահին գտնվում եք շրջապատող մարդկանց հետ ուժեղ փոխհարաբերության մեջ: Փորձեք նրանց հետ պահպանել լավ հարաբերությունները:
22. Մոռացեք ձեր էգոիզմը: Այն ձեզ պետք չէ:
23. Իդեաները, որոնք երկար մշակում էիք ձեր գլխում, շուտով կյանքի կկոչվեն:
24. Այժմ ինքնակատարելագործման և կրթության ժամանակաշրջան է: Տրվեք դրան:
25. Ձեր հայացքը «խամրել է» և դուք չեք տեսնում պարզ բաներ: Ձեզ հանգիստ է հարկավոր:
26. Հաջողության հասնելու համար, դուք պետք է հարաբերվեք մարդկանց հետ: Եղեք նրբանկատ և համբերատար:
27. Եկել է ժամանակը, թվում է թե, ամենաանհավանական խնդիրների իրագործման:
28. Ձեզ խոչընդոտում է անվստահությունը ինքներդ ձեր և տիեզերքի հանդեպ:
29. Ինչ-որ պատճառներով, ինչ-որ բան ձեզ կանգնեցնում է նպատակների իրագործման համար: Մի լավ մտածեք, այդ ի՞նչ խարիսխ կարող է լինել:
30. Շատերն են նախանձում ձեր հաջողություններին: Բայց բանբասանքից այն կողմ դա չի անցնի:
31. Ցուցաբերեք նախաձեռնություն և ինքնուրույնություն: Այդ երկու որակները կօգնեն ձեզ էականորեն առաջ շարժվել դեպի նպատակ:
32. Շուտով դուք կստանաք անհրաժեշտ տեղեկությունները:
33. Որքան ժամանակ և ուժ կծախսեք՝ այնքան հաջողության էլ կհասնեք:
34. Մտքում միշտ ունեցեք պլան Բ: Հնարավոր է շուտով ձեզ պետք լինի օգտվել այլընտրանքային ճանապարհից:
35. Կմեծանա մեծ փողեր ծախսելու գայթակղությունը: Մեծացրեք ձեր սթափությունը:
36. Հուզմունքը կանցնի երկրորդ պլան: Ամեն ինչ հարթ և ուղիղ է ընթանում:
37. Երջանկության ժամանակն է:
38. Մեծացրեք ձեր պահանջները և ձեր ցանկությունները կիրականանան:
39. Եթե դուք հետևեք ճակատագրի դասերին, դուք կստանաք ամեն ինչ և նույնիսկ ավելին:
40. Այժմ պետք է վստահել կյանքին և լողալ նրա հոսքին համընթաց: Գետը ինքը ձեզ կբերի անհրաժեշտ վայր:
41. Այն, ինչն այժմ վախեցնում է ձեզ և դուրս շպրտում հարմարավետության մարզից, ապագայում օգուտ կլինի:
42. Ամեն ինչ ավելի արագ կզարգանա, քան մտածում եք:
43. Հաճելի իրադարձությունները կհետևեն մեկը մյուսի ետևից:
44. Ձեր կյանքում կհայտնվեն նոր մարդիկ, որոնք շատ ուրախություններ կբերեն ձեզ:
45. Երջանիկ պատահականությունները՝ այն է, ինչը ձեզ կուղեկցի մոտ ժամանակներս:
46. Ձեզ սպասում է շատ հոգսեր: Հուսահատության ժամանակ չկա:
47. Քաոսը հոգում շատ անհաջողություններ է բերում: Կարգի բերեք:
48. Ցուցաբերեք համբերություն, քանի որ շուտով հին նախապաշարմունքները դուրս կժայթքեն:
49. Դուք կարող է բաց թողեք ձեր հնարավորությունը թեթևամտության պատճառով: Ուշադիր եղեք: