Կանոնավոր կրկնեք դեմքի խնամքի համար նախատեսված այս միջոցները և դուք պարզապես կապշեք արդյունքից

Կարտոֆիլը՝ մեր բոլորի կողմից ամենասիրված մթերքներից է։ Մենք կարող ենք ավելացնել այն ցանկացած կերակուրի։ Այն համեղ է և տալիս է յուրահատուկ համ ձեր ուտեստին։ Իսկ գիտե՞ք արդյոք, որ դուք կարող եք նաև կարտոֆիլից ունենալ այլ օգուտ։

Այո, դա ճիշտ է։ Կարտոֆիլը կարելի է օգտագործել, որպես մաշկի խնամքի համար նախատեսված միջոց։ Այն օգնում է մաքրել մաշկը և պահպանել այն ինֆեկցիայից։ Այն նաև օգնում է վերացնել մաշկի վրայի սպիները։

Այսպիսով, եթե դուք ուզում եք օգտագործել կարտոֆիլը որպես դեմքի խնամքի միջոց, ապա ահա մի քանի դեմքի դիմակներ, որոնք դուք կարող եք օգտագործել տան պայմաններում։

Կարտոֆիլ կորյակների համար:

Սա ամենապարզ միջոցն է մաշկի կորյակներից ազատվելու համար։ Այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է դա կարտոֆիլն է։ Կատարեք հետևյալ քայլերը։

  • Լվացեք դեմքը տաք ջրով և չորացրեք սրբիչով։
  • Վերցրեք 1 կարտոֆիլ և կտրատեք այն բարակ կտորների։
  • Վերցրեք այդ շերտերը և դրեք այն դեմքի մաշկի վրա, որպեսզի ծածկեք ամբողջ դեմքը։
  • Թողեք, որ այն մնա ձեր դեմքին 15 րոպե։
  • Լվացեք դեմքը տաք ջրով։

Շուտով դուք կնկատեք, որ կորյակները վերանում են։

Կարտոֆիլը որպես մաշկը փայլեցնելու միջոց։

Սա ամենաարդյունավետ կոսմետիկական միջոցն է դեմքը փայլեցնելու համար։ Այն բաղկացած է 3 բաղադրիչներից` կարտոֆիլի հյութ, նարնջի հյութ, սիսեռի ալյուր։

  • Վերցրեք ոչ այդքան մեծ աման և ավելացրեք 1 թեյի գդալ կարտոֆիլի հյութ և նարնջի հյութ։
  • Ավելացրեք 1 ճաշի գդալ ալյուր և լավ խառնեք այն, որպեսզի ստանաք մածուկ։
  • Մատի ծայրերով քսեք մածուկը դեմքին։
  • Թողեք մածուկը դեմքին 15 րոպեի ընթացքում, իսկ հետո լվացեք այն սառը ջրով։
  • Կրկնեք այս գործընթացը շաբաթական 2 անգամ, որպեսզի ստանաք պայծառ և շողացող մաշկ։
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS