Կառավարությունը միջոցներ կձեռնարկի, աշխատատեղեր կավելանան. Վարչապետի տիկինը հույս ունի՝ գործազրկության հարցը շուտով կլուծվի

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը վստահեցնում է՝ իրեն ամբողջությամբ հաջողվել է զերծ մնալ պալատական շքախմբից։

«Այո, ամբողջությամբ ինձ հաջողվում է զեծ մնալ այդ իրավիճակից, ես այդպես էլ նման իրավիճակի մեջ չհայտնվեցի, ինչի համար շատ ուրախ եմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աննա Հակոբյանը։

Անդրադառնալով իր հայտարարությանը, երբ ասել էր, որ իր հետ ծանոթ լինելը, սուրճ խմած լինելը չի նշանակում, որ պետք է դիմեն աշխատանքի ընդունվելու հարցով, Աննա Հակոբյանն ասաց, որ աշխատանքի դիմումներ չի ստանում։

«Ըստ էության, այդ ելույթը, կարող եմ ասել, իր նպատակին ծառայել է, և ինչ խնդիր, որ ես դրել էի իմ առաջ, հասել եմ»,-ասաց նա։
Վարչապետի տիկինն ասաց, որ աշխատանքի ընդունվելու տասնյակ դիմումներ է ստանում։

«Բայց դրանք ոչ թե ինձ հետ սուրճ խմած մարդկանցից են, այլ՝ քաղաքացիներից, դա ամենացավոտ մասն է այս աշխատանքի, որ ոչնչով չես կարող մարդուն օգնել, բայց ինքը մեծ հույսերով քեզ է դիմում»,-նշեց Ա. Հակոբյանը։

Նա ասաց, թե հույս ունի, որ աշխատանքի հարցը շուտով կլուծվի։

«Կառավարությունը միջոցներ կձեռնարկի, աշխատատեղեր կավելանան, որովհետև նման դիմումներ տասնյակներով ստանում եմ»,-ասաց ՀՀ վարչապետի տիկինը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS