Վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական ու դաժան ավտովթարները ցնցեցին ողջ հանրությանը: Այդ ավտովթարները մարդկային կյանքեր խլեցին:
Եկեք կարդանք այս աղոթքը այդ զոհերի հոգիների համար:
Քրիստոս,Աստծու Որդի, որ ներողամիտ ես ու բարեգութ,
Արարչական սիրովդ գթա մեր հանգուցյալներին,
Հիշիր նրանց այն մեծ օրը, երբ Քո արքայությամբ պիտի գաս:
Քո ողորմությամբ քավիր և ներիր նրանց մեղքերը:
Լուսովդ պայծառացրու նրանց սրբերիդ հետ միասին,
Որոնք Քո աջակողմդ պիտի դասվեն,
Որովհետև Դու ես բոլորի Տերն ու Արարիչը,
Ողջերի և մահացածների Դատավոր
ԵՎ Քեզ է վայել փառքը և պատիվը
այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից:
Ամեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն