Շատ կենդանիների տերեր սիրում են իրենց կենդանիներին իրենց անկողնում քնեցնել, հիմնականում շանը կամ կատվին, և այդ քայլը ունի և առավելություններ և թերություններ երկու կողմերի համար:
Ահա մի քանի առավելություն
- Կենդանիները նվազեցնում են ձեր սթրեսը
- Կենդանիները ձեզ տաք են պահում
- Կենդանիները ձեզ ապահովության զգացողություն են տալիս, հանգստացնում են ձեր նյարդերը
- Նրանք օգնում են ձեզ պայքարել դեպրեսիայի դեմ, և դուք ձեզ սիրված եք զգում
Բայց այս քայլը նաև ունի որոշ թերություններ
Եթե դուք ալերգիկ եք ապա խուսափեք նման քայլից, քանի որ այն կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ, և եթե ձեր շունը լավ վարժեցված չէ կամ նման բաների սովոր չէ, ապա եղեք առավել ուշադիր, որպեսզի դժբախտ պատահար չլինի: