Կարելի է ուտել շոկոլադը, եթե վրան սպիտակ նստվածք է նկատվում․․․Համոզված եմ, որ շատերը չգիտեն ՍԱ․․․
Շատերը կարծում են, թե շոկոլադի վրա հայտնված սպիտակ նստվածքը նշանակում է, որ մթերքը փչացել է, և ավելի լավ է ռիսկի դիմելու փոխարեն այն ուղարկել աղբամանը:Իրականում ոչ այնքան գեղեցիկ նստվածքի հայ-տնվելը չի նշանակում, որ շոկոլադը պիտանի չէ ուտելու համար:
Ամենից հաճախ նման բան է տեղի ունենում այն դեպքում, երբ չեն հետևում մթերքի պահպանման նորմերին: Շոկոլադե արտադրանքը պահելու համար օպտիմալ ջերմաստիճանը 18-20 աստիճանն է: Իսկ ահա ավելորդ տաքացումն ու սառեցումը առաջացնում է սպիտակ նստվածք:
Չափազանց բարձր ջերմաստիճանի ներքո շոկոլադից սկսում է հալվել ու դուրս գալ կակաոյի յուղը և շաքարա-վազը: Իսկ եթե այսպիսի շոկոլադը ենթարկվի ավելի ցածր ջերմաստիճանի ազդեցությանը, օրինակ, դրվի սառ-նարանը, շաքարավազն ու յուղը կվերածվեն բյուրեղիկների՝ առաջացնելով հենց այդ նույն սպիտակ նստվածքը:
Այսպիսով, եթե փաթեթի վրա նշված ժամկետը դեռ չի լրացել, սակայն շոկոլադը, միևնույնն է, սպիտակել է, այն համարձակորեն կարող եք օգտագործել սնունդի մեջ, չնայած որ ջերմաստիճանի փոփոխության պատճառով այն կարող է կորցնել համային հատկությունները: