Կարիճներին անսպասելի նվերներ ու անակնկալներ․․․Ինչպիսին կլինի գալիք շաբաթը կենդանակերպի նշանների համար
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Չարժե երկար ժամանակով հետաձգել կարևոր գործերը. ինչքան վաղ դրանք ստանձնեք, այնքան հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքի հասնելը: Շաբաթվա սկիզբը հարմար կլինի բարդ ու կարևոր առաջադրանքները լուծելու և այն մարդկանց հետ հանդիպմանը նախա պատրաստվելու համար, որոնց աջակցությունը կուզենայիք ստանալ: Այդ հատվածը հարմար կլինի նաև ուսման, հետազոտական գործունեության, կրթական միջոցառումներ կազմակերպելու համար:Շաբաթվա երկրորդ կեսին հուզական դաշտը կլարվի, ձեզ համար դժվար կլինի մտքերը հավաքելը, գործնական տրամադրվելը: Դժվարությամբ կտրվեն կարգապահություն, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող զբաղմունքները: Փոխարենը այնտեղ, որտեղ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում է պետք, դուք հաջողության կհասնեք:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Այս շաբաթ անսովոր գաղափարներ կունենաք: Որոշ Ցուլեր կհասկանան, որ եկել է կյանքում ինչ-որ բան փոխելու համար հարմար ժա մանակը և կսկսեն համապատասխան ծրագրեր կառուցել: Ինտուիցիան կհուշի, թե որ ուղղությամբ է պետք շարժվել, ինչից արժե սկս ել, ինչին կարելի է ավելի ուշ անցնել: Խորհուրդները նույնքան օգտակար չեն լինի, նույնիսկ եթե ձեր լավ ծանոթները դրանք ամենալավ մտադրություններով տան:Հավանական են պիտանի ծանոթություններ: Անսովոր հանդիպումներ են սպասվում այս շաբաթ մասնագիտ ական միջոցառումների մասնակցող Ցուլերին, օրինակ՝ սեմինարներին ու կոնֆերանսներին ելույթ ունեցողներին: Հնարավորություն կունենաք ոչ միայն ձեր փորձով կիսվել, այլև զրուցել այն մարդկանց հետ, որոնց աջակցությունը ձեզ չէր խանգարի:Այս շաբաթ դուք հմ այիչ կլինեք, շատերը կուզենան ձեզ հետ շփվել: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Ամենահաջող շաբաթը չի սպասվում, բայց դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի: Աշխատեք ուշադրություն դար ձնել ոչ միայն խնդիրներին, որոնք իսկապես կարող են առաջանալ, այլև հնարավորություններին, որոնք ձեր առաջ կբացվեն: Հիշեք նաև այն մասին, որ բոլոր դժվարությունները միայնակ հաղթահարելու կարիք չկա: Հիմա ավելի օգտակար կլինի աջակցության հարցով փորձված համախոհներին կամ նոր ծանոթներին դիմելը: Չի բացառվում հուսալի գործընկերներ գտնեք, որոնց հետ տարիներ շարուն ակ կհամագործակցեք:Շաբաթը հարմար կլինի նաև անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար; Եթե ձեզ ինչ-որ մեկը դուր է գալիս, վատ մի զգացեք ցույց տալ դա, շփման մեջ առաջին քայլն անել: Կարող եք նաև ձեր մասին հիշեցնել մարդկանց, որոնց վերջերս շատ կարոտում էիք, կամ էլ հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել եք:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Շաբաթվա սկիզբը հարմար կլինի կազմակերպչական հարցերը լուծելու, ինչպես նաև փաստաթղթեր ձևակերպելու, կարգապահութ յուն, կազմակերպվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող ցանկացած զբաղմունքի վրա կենտրոնանալու համար: Այս հատվածում նաև հեշտությամբ կտեսնեք ավելի վաղ գործած սխալները, կգտնեք դրանք ուղղելու ձևը: Շրջապատողները ամեն անգամ չեն կարողանա հասկանալ ձեր վարքի դրդապատճառները, այնպես որ առանց երկար բացատրությունների չի լինի: Պատրաստ եղեք համբերատար ու մանրամասն պատասխանել մտերիմների հարցերին. դա թույլ կտա խուսափել վիրավորանքներից ու պահպանել լավ հարաբերությունները:Շաբաթվա երկրորդ կեսը հակառակը՝ բարենպաստ կլինի ստեղծագործելու համար: Այդ հատվածում հազիվ թե հաջողվի ծրագրի համաձայն գործել, այնպես որ պատրաստ եղեք իմպրովիզներ անել, ինչ-որ բան ոտքի վրա մտածել: Հետաքրքիր կլինի, սակայն հուզումներից ու տագնապներից խուսափել հազիվ թե հաջողվի: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն ընկերներն ու մյուս մտերիմները, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի աջակցել ձեզ:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Մի շտապեք: Այս շաբաթ չարժե ո՛չ ասել, ո՛չ անել այն, ինչն առաջինն է մտքին գալիս: Ավելի խելամիտ կլինի սկզբում գործողությունների ծրագիր կազմելն ու այն մանրամասն մտածելը, իսկ հետո նոր ինչ-որ բան նախաձեռնելը: Պատրաստ եղեք նոր բան սովորել, ուրիշի փո րձը յուրացնել: Օգտակար կլինի ձեզ լավ ճանաչող մարդկանց խորհուրդները լսելը:Եթե հույս ունեք կենտրոնանալ կարևոր հարցերի լուծման վրա, աշխատեք ստվերում մնալ, ձեզ վրա ավելորդ ուշադրություն չգրավել: Այդպես ձեզ համար ավելի հեշտ կլինի տհաճ զրույց ներից ու կասկածելի խորհուրդներից խուսափելը:Այս շաբաթ ձեզ կուրախացնեն մտերիմների հետ շփումները, որոնք ձեզ կես խոսքից կհասկանան: Հավանական են շատ հաճելի ծանոթություններ:Դրանցից մեկը կարող է գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբ դառնալ:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հավանական են փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց վաղուց եք ճանաչում և ում վրա սովոր եք ամ են հարցում հույս դնել: Անտեղի կարող են հիշվել հին վիրավորանքները, չլուծված մնացած խնդիրները: Չի բացառվում նորովի նայեք անցյալի իրավիճակներին, հասկանաք, որ չափազանց վստահող եք եղել կամ ինչ-որ բան աչքաթող եք արել: Ամենակարևորը եզրահան գումների հարցում չշտապելն ու առանց լավ մտածելու ոչինչ չձեռնարկելն է:Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Շաբաթը շատ Կույսերի հնարավորություն կտա կարգուկանոն հաստատել գործերում, ամրապնդել դիրքերը: Նշանի որոշ ներկայ ացուցիչներ հին վարկերը սպասվածից արագ կմարեն, մյուսները շահավետ գործարքներ կկնքեն:Շաբաթը բարենպաստ կլինի աշխատ անքի փնտրտուքով զբաղված կամ գործունեության ոլորտը փոխելու պատրաստ Կույսերի համար: Իսկապես հեռանկարային ու հետա քրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Շաբաթվա սկիզբը հրաշալի կլինի գիտական ու ստեղծագործ աշխատանքի, հետազոտությունների, բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք ոչ միայն ուշադիր ու դիտողունակ կլինեք, այլև հնարամտություն կդրսևորեք, նպատակին տանող սեփական ուղին կգտն եք: Որոշ Կշեռքներ պիտի շատ ուժեղ մրցակիցների դեմ պայքարեն: Պայմանները բարենպաստ կդասավորվեն նշանի ներկայացուցիչն երի համար, համոզիչ հաղթանակ տոնելու շանս կլինի:Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Կարող եք կենտրոնանալ առօրյա առաջադրանքների վրա, ավարտել ավելի վաղ սկսած գործերը: Բացի այդ, բավարար ժամանակ կմնա հետաքրքիր ուղևոր ությունների, անսովոր զվարճանքների և, իհարկե, այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք յուրահատուկ թանկ են ձեզ համար: Դուք կնկատեք, որ մտերիմների հետ լեզու գտնելը հեշտացել է, իսկ նոր ծանոթները ավելի հաճախ են կարողանում ուրախացնել ձեզ:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Շատ հետաքրքիր ու հագեցած կլինի շաբաթվա սկիզբը: Այդ հատվածում հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Գործնակ ան հանդիպումներին աշխատեք հնարավորինս լավ տեսք ունենալ, քանի որ նոր ծանոթները ձեզ հագուստով են դիմավորելու, և նույն իսկ հին գործընկերները դրան ուշադրություն կդարձնեն: Չեն բացառվում համագործակցության առաջարկները: Դրանք շատ գրավիչ կլինեն, սակայն մի շտապեք համաձայնությամբ պատասխանել. առաջին հերթին՝ աշխատեք ավելի շատ ինֆորմացիա հավաքել, երկր որդ՝ ավելի շահավետ պայմանների հասնել:Շաբաթվա երկրորդ կեսը նույնքան հագեցած չի լինի, սակայն այն նույնպես հաճելի կանց նի: Խնդիրներ չեն առաջանա առօրյա առաջադրանքները լուծելիս, ճանապարհին էլ անհաղթահարելի խոչընդոտներ չեն հայտնվի: Մտ երիմները հաճույքով կօգնեն ձեզ շատ նախաձեռնություններում, արագ կհամաձայնեն ձեր խնդրանքներին: Հավանական են անսպա սելի նվերներ ու հաճելի անակնկալներ:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Գործեք: Աստղերը ձեր կողմից կլինեն, և դրանից արժե օգտվել վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Դուք հնարավորութ յուն կունենաք լուծել նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները, հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ նախկինում շատերն անհաջողության են հանդիպել: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում, հաջող գոր ծարքներ ու դրամական մուտքեր, ինչպես նաև արագ շահույթ խոստացող առաջարկներ: Դրական միտումների ազդեցությունը նկատ ելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ տարաձայնությունների առիթներ չեն լինի, նոր ծանոթների հետ շփումները հաճելի կլինեն:Շփումների համար բարենպաստ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Լավ կանցնեն գործնական բանակցություն ները, չեն հիասթափեցնի ընկերների հետ հանդիպումներն ու ռոմանտիկ ժամադրությունները: Այդ հատվածի համար կարող եք ուղևոր ություններ ծրագրել, որոնք հետաքրքիր ու հաճելի կանցնեն:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Շաբաթը հազիվ թե նշանակալի իրադարձություններ ու կյանքում մեծ փոփոխություններ բերի, սակայն այն վատ չի անցնի, ուրախութ յան առիթներ էլ կպարգևի: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ հետաքրքիր գործերի վրա: Հաջողության միանգամից հասնել չի ստացվի, սակայն դուք կհասկանաք՝ ինչ արժե սովորել ու ինչպես գործել անհրաժեշտ արդյունքին հասնելու համար: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ավելի ուշ ձեր հուսալի համախոհներն ու հավատարիմ ընկերները կդառնան:Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն ստեղծագործելով զբաղված, իրենց տաղանդները զարգացնող Այծեղջյուրների հանդեպ: Իրերի հանդեպ ձեր անսովոր հայացքը կհետաքրքրի շրջապատողներին, շատերը կուզենան ձեր մասին ավելի շատ բան իմա նալ: Համախոհներ գտնելու, նրանց հետ ձեզ հուզող բաների մասին զրուցելու հնարավորություն կունենաք:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հրաշալի շաբաթ է նոր ծանոթությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Դժվար չի լինի նրանց վրա բարենպաստ տպավորություն թողնելը: Բաց մի թողեք ձեր գաղափարների ու ծրագրերի մասին պա տմելու հնարավորությունը. դրանք շատերին կհետաքրքրեն: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները շուտով քիչ ֆորմալ բնու յթ կստանաք, ջերմ ու անկաշկանդ կդառնան: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:Հավանական են դրամական մուտքեր նոր աղբյուրներից, շահավետ գործարքներ: Որոշ Ջրհոսներ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը: Բայց ծախսերն էլ չեն բացառվում: Ճիշտ է, դրանք զուր չեն լինի, զղջալու կարիք էլ չի լինի:Շաբաթը հարմար կլինի գործնական ուղևորությունների համար, որոնք սպաս վածից հաջող կանցնեն: Իսկ ահա առանց որոշակի նպատակի ճամփա գնալն անցանկալի է. դուք հազիվ թե ճանապարհին հաճելի ժամանակ անցկացնեք:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հեշտ չի լինի լուրջ տրամադրվելը: Այս շաբաթ շատ Ձկներ հակված կլինեն տրվել քմահաճույքներին, կարևոր գործերը հետաձգել պահի ցանկություններն իրագործելու համար ու պահի դատողություններով ղեկավարվելով՝ որոշումներ ընդունել: Հավանական են չծրագրվ ած ծախսեր, անհաջող գործարքներ: Ֆինանսական կորուստները նշանակալի չեն լինի, բայց դուք կզղջաք, որ ավելի զգույշ ու խնայող չեք եղել:Շատ Ձկների կօգնեն կոլեգաներն ու հին գործընկերները: Նրանց խորհուրդները օգտակար կլինեն, իսկ աջակցությունը՝ ժամա նակին: Մի վիրավորվեք նրանցից, ովքեր ձեր սխալները կմատնանշեն, քանի որ հենց նման մարդկանց շնորհիվ կհաջողվի դրանք ժամ անակին ուղղել:Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Շաբաթը դուր կգա սիրահարված Ձկներին, որոնց շատ հաճելի անակնկալներ են սպասվելու: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, իմպրովիզացված ընտանեկան տոները: