Կարմեն Դավթյանը ճիշտ էր, իսկ ՊՆ-ն ստում էր․ ՊՆ մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել

Երեկ Լրագրող Կարմեն դավթյանը հայտնել էր, որ Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվելու են Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։

ՊՆ մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում հերքել էր, որ նման բան է նախապատրաստվում, պարզապես նշել էր, որ դադարեցվում են վարժարանի դասերը։ Այսօր արդեն ՊՆ-ն անձամբ է տեղեկացնում, որ քաղաքացիներին մեկսուսացնելու են ռազմամարզական վարժարանի տարածքում։

Նշենք, որ Կարմեն Դավթյանի այս հրապարակումից հետո նրա հասցեին տարաբնույթ մեկնաբանություններ եղան, Հ1-ի լրատվական բաժնի ղեկավար Պետրոս Ղազարյանն էր նույնիսկ վիրավորել Դավթյանին՝ նրան անվանելով նախկին իշխանությունների «լրատվական խույվեբիններին»։ Փաստորեն ստացվում է, որ Դավթյանը ճիշտ էր, իսկ ՊՆ-ն ստում էր։

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ: Ելնելով ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածից, որը սահամանում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում, ՊՆ-ն կառավարության կողմից լիազորված է կոորդինացնելու, օգտագործելու իր բոլոր ենթակառուցվածքներն ու միջոցները սանիտարահիգիենիկ և համաճարակային միջոցառումների կազմակերպման և բնակչության, առաջին հերթին զինծառայողների, սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու համար:

Ըստ անհրաժեշտության՝ ՊՆ-ն, պետական գերատեսչությունների հետ համագործակցելով, իր ամբողջ ներուժն ու ենթակառուցվածներն ի սպաս է դնելու կորոնավիրուսի կանխարգելման և վերացման համար: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ուսուցման կազմակերպման գործընթացի վրա այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենալու: Վարժարանի տարածքը կանխարգելիչ միջոցառումներից հետո կախտահանվի»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS