Կարմիր շրթներկ օգտագործելու 3 նրբություն, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր կին

Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր համալսարանի անցկացրած ուսումնասիրությունները պարզել են, որ կնոջը տեսնելիս տղամարդիկ հանդիպման առաջին 5 վայրկյանի ընթացքում իրենց ուշադրությունը սևեռում են կնոջ շրթունքներին:

Հետաքրքիրն այն է, որ միայն հաստ շրթունքները չէ, որ գրավում են տղամարդկանց ուշադրությունը, բարակ շրթունքները նույնպես ուշադրության են արժանանում, սակայն միայն այն դեպքում, երբ կինն այդ պահին կրում է կարմիր շրթներկ:

Ուստի, շատ կարևոր է, որպեսզի կինը կարմիր գույնի շրթներկ ընտրելիս կարողանա իր դեմքին համապատասխան երանգն ընտրել:

  1. Եթե ձեր մաշկը վարդագույն երանգներ ունի, ապա կարմիր շրթներկ ընտրելիս պետք է շեշտը դնեք մարջանային երանգի վրա:
  2. Եթե ձեր մաշկը դեղնավուն երանգներ ունի, ապա պետք է կապտավուն երանգ պարունակող կարմիր շրթներկ ընտրեք:
  3. Եթե ձեր մաշկը ձիթապտղի կամ մուգ երանգներ ունի, ապա կարմիր գինու գույնի վառ շրթներկ օգտագործեք:
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS