Կարմիր պղպեղով նախուտեստ նոր մատուցմամբ

Այսօր պատրաստելու ենք կարմիր պղպեղից համեղ նախուտեստ։ Կարմիր պղպեղը մարինացնելու ենք առանց էսենցիայի, մատուցելու ենք նոր բաղադրիչով։

Կարմիր պղպեղ․ Բաղադրատոմս

Կարմիր պղպեղ -3 կգ․

Բրոկոլի — 400 գր․

Սխտոր — 400 գր․

Քացախ — 250 գր․

Ձեթ — 250 գր․

Դափնու տերև

Մեխակ

Հիլ

Սև հատիկավոր պղպեղ

Նեխուր մեկ փունջ

Աղ

Ինչպես մարինացնել Կարմիր պղպեղը․ քայլ առ քայլ

Այժմ նախապատրաստենք բաղադրիչները․

Աշխատում ենք ընտրել հնարավորինս համաչափ և ուղիղ կարմիր պղպեղներ, լվանում ենք և մաքրում պոչերից և միջուկից

Տարայի մեջ նեխուր ենք դնելու, եթե ժամանակ չունեք, կարող եք հենց ամբողջական այսպես շարել, ես կտրատում եմ սովորաբար,

Վրան ավելացնում ենք մանր կտրատված սխտորը, որը առատ պետք է լինի, որպես հիմնական բաղադրիչ,

Այժմ պատրաստենք մարինադի համար անհրաժեշտ հեղուկ զանգվածը

Լցնում ենք ձեթը, այնուհետև քացախը, ծավալը իհարկե կապված է ձեր նախատեսած կարմիր պղպեղների քանակից, սա մեկ բաժնի համար է, չափաբաժինները և բաղադրատոմսը տեսանյութի նկարագրություններ բաժնում կթողնեմ

Աղ ենք անում

Սև հատիկավոր պղպեղ ենք լցնում

Դափնու տերև ենք ավելացնում

Հահամեմունքների բաղադրակազմը համալրել եմ մեխակով և հիլով նոր նուրբ համ ստանալու համար

Սխտորները կիսում ենք, որպեսզի բացվի բույրը

Նեխուրը խոշոր կտրատում և լցնում ենք զանգվածի վրա , որի մեջ պետք է եփենք կարմիր պղպեղները

Այժմ այս զանգվածը դնում ենք գազօջախի վրա և եռալուց հետո կարմիր պղպեղները շարում մեջը, ի դեպ․ կարմիր պղպեղը վիտամին C-ի անսպառ աղբյուր կարող է ձեզ համար հանդիսանալ, իսկ քանի որ մեր ջերմամշակումը շատ կարճ է լինելու՝ վիտամինները հնարավորինս կպահպանվեն

Պարբերաբար պտտում ենք կարմիր պղպեղները, սպասում ենք մինչև եռան, մոտ 1-2 րոպե եռալուց հետո, անմիջապես փափկելուց հետո ես հանում եմ և դնում մեր նախապատրաստած նեխուրով և սխտորով տարայի մեջ,

Դրանից հետո նույն զանգվածի մեջ եռացնում ենք բրոկոլիի փնջերը, իսկապես շատ շատ համեղ են ստացվում բրոկոլլիները նման եղանակով մարինացնելուց,

Բրոկոլին ամրացնում է իմունային և նյարդային համակարգը, այն հրաշալի հակաբորբոքային հատկություն ունի, նորհիվ իր մեջ պարունակող մեծ թվով վիտամինների,

Կրկին 1-2 րոպե եռալուց հետո հանում ենք բրոկոլիները,

Վերջում լրացուցիչ սխտորներ շարելով կարող ենք գեղեցկացնել ուտեստը,

Այժմ գեղեցիկ մատուցելու ժամանակն է, ափսեի տակ նեխուրի տերև ենք դնում, վերցնում ենք կարմիր պղպեղները և բրոկոլին տեղադրում կարմիր պղպեղի պոչի փոխարեն, շատ յուրահատուկ և գեղեցիկ է ստացվում։ Հյուրասիրելուց հյուրերի զարմանքն ու հիացմունքը ապահովված է։

Ընդ որում, արդեն ձմեռվա համար ապակյա բանկաներով պահելու դեպքում մարինացված կարմիր պղպեղը այլ ջերմամշակման պետք է ենթարկել, մեր դեպքում պահում ենք սառնարանում և օգտագործում մի քանի օր։

Իսկ սառցախցիկում դնելու դեպքում հնարավոր է մինչև 6 ամիս պահել, իմ խորհուրդը, խուսափեք փակոցներից, քանի որ այն ամենավտանգավոր փակոցներից մեկն է համարվում։

Բարի ախորժակ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS