Սրճարանի մենեջերը այդ օրը նշում էր իր ծննդյան տարեդարձը: Նա հրավիրել էր իր ընկերներին ու մի լավ ուրախացան:
Նա դուրս եկավ մաքուր օդ շնչելու ու հանկարծ մթության միջից նրան մոտեցավ մի տղա, կլիներ 10-12 տարեկան:
Տղան վախվորած ասաց.
— Քեռի խնդրում եմ, եթե ձեզ մոտ սրճարանում մնացորդներ կան, խնդրում եմ չթափեք, տվեք ինձ:
Մենեջերը մի պահ տարակուսանքով նայեց տղային ու ասաց.
— Գնացինք, — ու տղային տարավ ներս:
Տղան անհրամար էր զգում ներս մտնել, բայց մենեջերը քաջալերեց նրան ու տարավ նստեցրեց սեղանի մոտ: Ընկերները սկսեցին ծաղրել.
— Լսիր, փաստորեն բարի կամքի դեսպան ես դարձել, դուրս քշիր այդ մուրացկանին:
Նա կանչեց մատուցուղուհուն և խնդրեց կերակրել տղային: Մատուցողին, վրդովված նայեց նրան ու ասաց.
— Ես մուրացկաններին չեմ սպասարկում:
Մենեջերը նրա գրպանը գումար դրեց և կրկին խնդրեց կերակրել տղային:
Տղան նստած նայում էր, ու ասաց.
— Ես ինձ համար չէի խնդրում, այլ մայրիկիս ու կրտսեր եղբորս համար: Նրանք տանը քաղցած են: Մայրիկս հիվանդ է:
Մենեջերի մարմնով դող անցավ: Նա հիշեց իր մանկությունը, երբ մայրը հիվանդ էր, ու նրանք օրերով քաղցած էին մնում:
Տղայի հետ միասին նստեցին իր ավտոմեքենան, գնացին մոտակա սուպերմարկետը, նա մթերքներ գնեց ու գնացին տղայի տուն:
Դուռը բացեց 30-ին մոտ մի կին, տեսքից երևում էր, որ հիվանդ է: Տեսնելով տղային գրկեց նրան, բայց տեսնելով սննդամթերքով լի տոպրակները զարմացած նայեց ու հարցրեց. Ի՞նչ է սա:
Մենեջերը ներս մտնելու թույլտվություն խնդրեց: Նա կնոջն ասաց, որ ինքն է գնել և խնդդրեց չմերժել իր կողմից օգնությունը:
Պատմեց, որ ինքն էլ դժվար մանկություն է ունեցել, ինքն էլ իր մոր հետ շատ դժվարին օրեր են ունեցել և շատ լավ է հասկանում, որ նման իրավիճակում գտնվող մարդուն օգնել է հարկավոր:
Կինը պատմեց, որ իրենք իրենց կամքից անկախ են հայտնվել այդ վիճակում: Նրա ամուսինը լավ վաստակում էր և իրենք լավ էին ապրում: Սակայն մի օր ամուսինը տուն է բերում մեկ ուրիշ կնոջ և ընտանիքին առանց խղճի խայթ զգալու դուրս է վռնդում տանից: Ու ինքն ու երեխաները հայտնվել են այդ վիճակում:
Մենեջերը սկսեց հաճախակի հյուր գալ, նրանց մթերք էր բերում, կնոջ համար դեղեր էր գնում: Շուտով կինն առողջացավ ու անցավ աշխատանքի:
Որոշ ժամանակ անց նա ամուսնության առաջարկություն արեց և մերժում չստացավ, երեխաները նույնպես կողմ էին:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն